23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ողորմելի վիճակ` գողացել են ամեն ինչ

«ՀԷՑ-ը պարտքեր է ունեցել, մոտավորապես՝ 220 միլիոն դոլար: Գնել ենք ակտիվները, որպեսզի ծածկենք այդ պարտքերը: Սա բարեգործություն չէ: «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը լավ կազմակերպություն է և երկարաժամկետ ակտիվներ ունի, իսկ մեր ղեկավարությամբ այն ավելի լավը կդառնա»,- «Rbc»-ին տված հարցազրույցում այս հայտարարությունն արել է «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը:

Հարցազրույցի ընթացքում Սամվել Կարապետյանը նշել է, որ «Տաշիր գրուպ»-ը ՀԷՑ-ը շատ ծանր վիճակում է գնել, բայց, միևնույն ժամանակ, վստահություն է հայտնել, որ կարճ ժամանակ անց այն շահութաբեր կդառնա:

Ի վերջո, ինչ հույսեր կան քաղաքացու եւ պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող այս ընկերության վերականգնման. Henaran.am-ը զրուցել է տնտեսագետ  Վարդան Բոստանջյանի հետ:

-Պարո՛ն Բոստանջյան, խոսելով ՀԷՑ-ի   մասին՝ Սամվել Կարապետյանը նշել է, որ այն լավ կազմակերպություն է և երկարաժամկետ ակտիվներ ունի, ուստի մոտ ապագայում «Տաշիր գրուպ»-ի ղեկավարությամբ աշխատելով՝ շահութաբեր ու «ավելի լավը» կդառնա: Ինչպե՞ս կմեկնաբանեք  այս կանխատեսումը:

-Ես կարծում եմ, որ մեր ՀԷՑ-ը  «Տաշիր գրուպ»-ի ղեկավարությամբ՝ կարճ ժամանակում կդառնա ներդաշնակ, ճիշտ աշխատող կազմակերպություն: Այս պահի դրությամբ՝ բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ երևութներով պայմանավորված՝ հայկական ՀԷՑ-ը գտնվում է ողորմելի վիճակում: Անկախ նոր սեփականատիրոջից՝ տարիներ    շարունակ՝ ՀԷՑ-ն ունեցել է  պրոբլեմներ՝ արդիականացման, նորոգման, թարմացման հետ կապված: Եղել է վատ ու ոչ արդյունավետ կառավարում, ոչ թափանցիկ գործունեություն: Արդյունքում ձևավորվել է այսքան պարք: Բայց հանգամանքների բերումով՝ նոր սեփականատիրոջ պարագայում արդեն դուրս ցցվեցին այս պարտքային պարտավորությունները:

Երբ  «Տաշիր գրուպ»-ն այս կազմակերպությունը ձեռք էր  բերում, ես՝ իմ սեփական հաշվարկներով,  ասացի, որ նոր սեփականատերը առնվազն 300-500 միլիոն ներդրում պիտի կատարի, որպեսզի այդ ինժեներական համակարգը խելքի բերի: Նոր սեփականատերն այս գործունեությունն արդեն իսկ սկսել է: Աստիճանաբար նոր բացեր են ի հայտ գալիս, որոնցից, թերևս ամենակարևորը պարտքային ինստիտուտն է:

Դա այսօր նոր սեփականատիրոջ համար լրացուցիչ խնդիրներ է առաջացնում: Կոպիտ եմ ասում ու չեմ կարող այդպես չասել. գողացել են ամեն ինչը, իսկ այդ մարդը պիտի այսօր ամբողջ դժվարություններն իր վրա կրի: Նա պիտի արդիականացնի, նորացնի ՀԷՑ-ը: Բայց տասնյակ տարիներ գողացված գումարնե՞րն էլ ինքը փակի …

Ես հակված եմ մտածելու, որ վարկեր վերցնելը տրամաբանական է ու այնքան ճիշտ, որ սեփականատիրոջ ուսերին  նոր բարդություններ չենք դնում: Ցանկացված երկրի համար էներգահամակարգը կարևոր ինստիտուտ է: Ու մենք հայտնվել ենք այսպիսի իրավիրճակում: Իսկ նման իրավիճակում հայտնվելիս օպոզիցիոն կեցվածք ընդունելը ու ասելը՝ պարտք վերցրին, թողեցին ժողովրդի վրա… Ճիշտ չեն այսպիսի մեկնաբանությունները: Մենք, ախր այլ ելք չունենք: Գոնե այսպիսի երևութները վարկային ռեսուրսներով պիտի կարգավորվեն:

– Ի՞նչ եք կարծում, որքա՞ն ժամանակ կպահանջվի «Տաշիր գրուպ»-ից ՀԷՑ-ը տեխնիկապես վերազինելու և շահութաբեր դարձնելու համար։

-Անշուշտ, սեփականատերը պիտի վերազինի ու ժամանակակից դարձի ՀԷՑ-ի տեխնիկան։ Ես չեմ կասկածում, որ ՀԷՑ-ը շուտով ոտքի կկանգնի: Ռուսաստանի Դաշնության պես հզոր երկրում, ուժեղ գործարարների շրջանում  Ս. Կարապետյանը կարողացել է հեղինակություն ձեռք բերել։ Դա նշանակում է, որ նա այդ համբավը ձեռք է բերել լավ աշխատանքի միջոցով: Եթե նա լավ աշխատող է, Լուսնի վրա էլ լինի, Մարսի վրա էլ լինի, լավ է աշխատելու:
Իհարկե, դժվար է այս հարցին միանշանակ պատասխան տալը: Առնվազն մեկ տարի պետք է, որպեսզի ՀԷՑ-ի տեխնիկան տեխնիկապես վերազինվի: Սա շահույթ բերող կազմակերպոււթյուն է: Պարզ չի՞, որ դրա տերը կուզենա, որ այն օգուտ բերի։ Կարծում եմ, որ մոտ ապագայում հենց այդպես էլ կլինի։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ