06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լավ լուր. 168 Ժամ

ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2016 թվականի հունվարին նախորդ տարվա հունվարի նկատմամբ, աճել է 5.5%-ով։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։ Հետաքրքրվողների համար նշենք, որ 2015 թվականի հունվարին (2014-ի հունվարի համեմատ) ՏԱՑ-ն աճել էր 1.3%-ով, իսկ 2014-ի հունվարին նույն ցուցանիշը 1.8% էր։

Իհարկե, եթե ավելի հետ գնանք, ապա տնտեսական ակտիվության ցուցանիշի աճն այնքան էլ տպավորիչ չի թվա։ 2013-ի հունվարին այդ ցուցանիշն աճել էր 9.1%-ով։ Սակայն հունվարյան ցուցանիշները խաբուսիկ են, և դրանց վրա եզրակացու-թյուններ անել չի կարելի։ Օրինակ, 2012 թվականի հունվարին ունեինք 4.4% ՏԱՑ-ի աճ, իսկ տարին փակեցինք ՀՆԱ-ի 7.2% աճով։ Հաջորդ տարվա՝ 2013-ի հունվարին, ՏԱՑ-ն աճել էր 9.1%-ով, սակայն ՀՆԱ-ի տարեկան աճի տեմպը դանդաղեց մինչև 3.3%։

Օրվա մյուս հրապարակումները` թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ