23 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Սուտ վկայության համար Սեդրակյանը պետք է պատասխան տա դատախազության առջև. Րաֆֆի Հովհաննիսյան

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է էպոսագետ Վարդան Սեդրակյանի հետ, բայց տարիներ առաջ, այն էլ “Ժառանգության”  պատգամավոր Անահիտ Բախշյանի միջոցով:

“Այդ ժամանակ Վարդան Սեդրակյանը Անահիտ Բախշյանի աշակերտն էր և եթե հիշողությունս ինձ չի դավաճանում ինքը փորձում էր էպոսը նաև կիրառել իմ վրա և վերագրում էր էպոսում ինչ-որ դերակատարություն, իսկ եթե հիմա հարմար է հետադարձ ուժքով վերախմբագրել այդ հանդիպումը դա ամեն մեկի իրավունքն է”:  

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց նախագահի թեկնածու “ժառանգություն” կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ի դեպ, Վարդան Սեդրակյանը մի քանի մեղադրանքեր էր ներկայացրել Րաֆֆի Հովհաննիսյանի դեմ `մասնավորապես վերջինիս անունը կապել էր Պարույր Հայրիկյանի մահափորձի  հետ: Հայտարարել էր, նաև որ  Րաֆֆի Հովհաննիսյանը և  նրա հայրը մասոնական կազմակերպության անդամներ են :

Նախագահի թեկնածուն նշեց , որ սուտ վկայության համար Սեդրակյանը պետք է պատասխան տա դատախազության առջև, քանի որ ոչ ինքը և ոչ էլ հայրը  մասոնական կազմակերպության անդամ չեն: “Դա սուտ է,իսկ եթե ինքը վկայություն ունի, որ ես կապ ունեմ որևէ տեսակի բռնության հետ,ապա  թող դատախազությունը որոշի, իսկ ես պատրաստ եմ պատասխանել դատախազության հարցերին նույնը ակնկալում եմ նաև իրենից”,-հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ