23 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Այսօր քաղցկեղով հիվանդ երեխաների օրն է

Սկսած 2001-ի փետրվարի 15-ից աշխարհի ավելի քան 40 երկրներում այս օրը նշում են որպես քաղցկեղով հիվանդ երեխաների օր: 

Այս օրը ողջ աշխարհում ակտիվիստները տարբեր տեսակի տեղեկատվական ակցիաներ են իրականացնում` կոչ անելով մարդկանց օգնություն ցուցաբերել` արյուն հանձնել կամ բարեգործական հիմնադրամներում ներդրումներ կատարել:

Դժբախտաբար, նման ակցիաների արդիականությունն օր օրի ավելանում է: Տարեկան շուրջ 200 հազար երեխա է հիվանդանում քաղցկեղով: Ներկայումս զարգացած երկրներում բուժվում են 4 հիվանդ երեխաներից 3-ը: Իսկ զարգացող երկրներում, որտեղ էլ բնակվում է օնկոլոգիական հիվանդություններով երեխաների 80 տոկոսը, իրավիճակը հակառակն է: 

Հայաստանում տարեկան 80-90 երեխաների մոտ քաղցկեղի ախտանիշ  է հայտնաբերվում: Վերջին 10-12 տարվա ընթացքում այդ ցուցանիշը չի փոխվում: Քաղցկեղով հիվանդ երեխաների 65-70 տոկոսը բուժվում է: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ