Ընդդիմադիր թեկնածուները շանս չունեն. Գերմանիայի Հանրային ռադիոն հատուկ ռեպորտաժով` ՀՀ ընտրությունների մասին
Գերմանիայի Հանրային Ռադիոն 20 րոպե տեւողությամբ հատուկ ռեպորտաժ է հեռարձակել ՀՀ ընտրությունների ու Հայաստանում տիրող իրավիճակի մասին:
Ռադիոհաղորդումը սկսվում է ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի հետեւյալ խոսքերով. “Մենք գիտակցում ենք, որ ազատ Հայաստանն է միայն ապահով Հայաստանը: Մեր երկրում բազմակարծությանը, քաղաքական ազատություններին ու խոսքի ազատությանն այլընտրանք չկա”:
Ռեպորտաժի հեղիանակն այնուհետեւ անդարդառնում է մյուս թեկնածուներին, մասնավորապես՝ Անդրեաս Ղուկասյանի հացադուլին ու Պարույր Հայրիկյանի մահափորձին:
“Ես պահանջում եմ, որ իշխող կուսակցության թեկնածու Սարգսյանը հանի իր թեկնածությունը: Ամբողջ հայ հասարակությունը տեղյակ է, որ իշխող “Հանրապետական” կուսակցությունը կաշառում է ժողովրդին եւ ստիպում պետական աշխատողներին ՝քվեարկել գործող նախագահի օգտին”- այս մասին ռադիոյին ասել է Անդրեաս Ղուկասյանը՝ մեկնաբանելով իր հացադուլի հիմնական պատճառը:
Գերմանական ռադիոն հաղորդում է, որ ընդդիմադիր թեկնածուները, սակայն, շանսեր չունեն Սարգսյանին հաղթելու: Պատճառներից մեկն էլ Լեւոն- Տեր Պետրոսյանի եւ Գագիկ Ծառուկյանի դիրքորոշումն էր. չմասնակցել նախագահական այս ընտրություններին, իսկ թե ինչու ՀՅԴ-ն չառաջարկեց իր թեկնածունին՝ մնում է մութ:
Սարգսյանը, ով նախագահում է 2008 թվականից, իր առաջին իշխանավարման շրջանում մեծ մարտահրավերի առաջ կանգնեց. դա մարտի մեկի առճակատումն էր, որի հետեւանքով 10 մարդ զոհվեց, հարյուրավորները վիրավորվեցին, ձերբակալվեցին մի քանի տասնյակ մարդիկ, որոնց շարքում էին Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարողները:
Հաղորդման մեջ անդրադաձ է կատարվում Հայաստանում տիրող թանկացումներին ու մենաշնորներին: Հայաստանում մեկ կգ ցորենի ալյուրն արժե 60 ցենտ , առավել քանի թանկ Գերմանիայից: Թանկ է նաեւ շաքարավազը՝ մեկ կգ՝ 80 ցենտ: Հատկապես շաքարավազը մենաշնորհային պայամաններում է վաճառվում: Հայաստանը համարվում է “Օլիգարխիկ-դեմոկրատական” երկիր:
Հազարավոր հայեր գնում են արտագնա աշխատանքի: Վերջին հինգ տարինեի ընթացքում շուրջ 250 հազար մարդ լքել է երկիրը:
Գերմանական ռադիոն հաղորդում է, որ Հայաստանի տնտեսությունը գլխավորապես կախված է Ռուսաստանից: Ինչպես նաեւ երկրում առկա տնտեսական վատ վիճակը պայմանավորված է երկրի շրջափակումով: Ադրեբջանի հետ փակ են սահմանները՝ կապված ղարաբաղյան հակամարտության հետ: Թուրքիան եւս չի բացում իր կողմից սահմանները. պատճառներից մեկը 1915 ի- Հայոց ցեղասպանությունն է, իսկ մյուսը, որ Թուրքիան սատարում է Ադրբեջանին եւ փորձում սահամանների հարցը կապել ղարաբաղյան խնդրի հետ:
Ղարաբաղի հարցը ցանկանում է կարգավորված տեսնել Սերժ Սարգսյանը, ով անհրաժեշտ է համարում նաեւ Ադրեբջանի կամքը: “ Ինչպես ասում են՝ մի ծաղկով գարուն չի գա: Ղարաբաղյան հարցը լուծելու համար, պետք նաեւ Ադրեբջանը համաձայնության գա: Իմ կարծիքով, սակայն, Ադրբեջանը կորցրել է իրականության զգացողությունը:
Ինձ թվում է՝ փողն ու նավթային դոլարները բացասաբար են ազդում այդ երկրի իշխանությունների վրա: Նման պայմաններում պետք չէ սպասել, որ մենք շուտափույթ արդյունք կգրանցենք”,-նշել է Սերժ Սարգսյանը: