08 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Պիտի գան ասեն` էստեղ “Սիթի”, էստեղ` “ՍԱՍ”

Նախագահի թեկնածու, “Ազատություն” կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանին իր հայրենի Արա գյուղում դիմավորեցին “ապագա նախագահ” կոչերով: Ողջունելով ներկաներին` գյուղի Մշակույթի տան դիմաց Բագրատյանն սկսեց իր ելույթը` նշելով, որ իշխանությունը հասկանում է, որ չի կարող վերընտրվել, եթե ընտրություններն իսկապես անցնեն ազատ ու արդար:

Բագրատյանը նշեց, որ այդպես էլ չհաջողվեց գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի հետ նստել ու բանավիճել: “Ի դեպ, մյուս  թեկնածուների հետ եւս չհաջողվեց”,-հավելեց նա: 

Իր ծրագրի մասին Բագրատյանն ասաց. “Եթե մի հոգի ուզում է խանութ բացել, ինչի՞ գումար չտրամադրվի, ինչի՞ չօգնենք: Թե պիտի գան ասեն` էստեղ “Սիթին”  կամ “Սասը” պետք  է լինի: Մի 15 օլիգարխ կա, բայց ինչի՞ պիտի նրանք ղեկավարեն: Կարելի է այդ 10-15 ընտանիքին հետ քաշել եւ ժողովրդին բրդել տնտեսության մեջ”:

Նախագահի թեկնածուն շեշտեց, որ դատական համակարգը գտնվում է ոչ բարվոք վիճակում: “Մեղավոր է նաեւ Սերժ Սարգսյանը: Ես նրան էլ եմ դատավոր համարում: Մեղավոր են արդարադատության նախարարը, դատավորները, դատախազը, ոչ մի երկրում նման բան չկա: Աշխարհը զարգանում է”: Բագրատյանի հաշվարկով այս տարի 110 հազար մարդ կգնա երկրից: 

“Ազատություն” կուսակցության նախագահն ընդգծեց, որ դեկտեմբերին խոսում էր այն մասին, որ քանի որ հիմնական թեկնածուները չառաջադրեցին իրենց թեկնածությունները, ուրեմն մրցակցություն չկա: “Թափ ունեիք, գայիք, մրցակցեիք: Լավ էլ մրցակից ունի Սերժ Սարգսյանը”,-նետեց Բագրատյանը

Հանդիպման ավարտին  նա հորդորեց ներկաներին անպայման գնալ ընտրության, թեկուզ եւ իրեն չընտրեն: Սակայն ինքը խորհուրդ է տալիս իրեն ընտրել: “Գնացեք ընտրության, չեք փոշմանի, որ ինձ ընտրեք”: 

Մանրամասները` տեսանյութում

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ