24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Բագրատյանը կոպիտ սխալ է թույլ տվել

Փետրվարի 14-ին, Կենտրոն ՀԸ “Ուրվագիծ” հաղորդաշարի ընթացքում, պատասխանելով հետուստադիտողի “Նաիրիտ Գործարան” ՓԲ ընկերությանը վերաբերող հարցին, ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը թույլ է տվել կոպիտ սխալ, տեղեկացնելով, որ Նաիրիտը չի կարող վերագործարկել քլորոպրենային կաուչուկի ստացման բութադիենային եղանակը, քանի որ խորհրդային իշխանության տարիներին բութադիենը Հայաստան էր բերվում Սումգաիթից, իսկ հիմա, հայտնի պատճառներով, այդ ճանապարհի վերականգնումը բացառվում է:

 

 Տեղեկացնում ենք, որ Նաիրիտի համար բութադիենը երբևէ չի բերվել Սումգաիթից, քանի որ հետազոտությունների արդյունքում պարզվել է` այն քլորոպրենային կաուչուկի ստացման համար որակի բավարար հատկանիշներ չունի:

 

 1979թ-ից սկսած, երբ Նաիրիտում գործարկվել է բութադիենային տեխնոլոգիայով կաուչուկի ստացման հոսքագիծը, բութադիենը բերվել է Ռուսաստանի Նովոկույբիշևսկ քաղաքում գտնվող նավթավերամշակման գործարանից` մինչև 1992թվականը:

 

 Պարոն Բագրատյանի տվյալներն իրականությանը չեն համապատասխանում, և այսօր միջազգային մրցույթի ներկայացված “Նաիրիտ Գործարան” ՓԲԸ արդիականացման և վերագործարկման” ծրագիրը ներառում է բութադիենային եղանակով քլորոպրենային կաուչուկի արտադրության վերականգնման շատ իրատեսական հնարավորությունը:

 

“Նաիրիտ Գործարան” ՓԲԸ հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայություն

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ