02 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայոց ցեղասպանության ճանաչման քվեարկություն` Սպիտակ տան կայքէջում

Սպիտակ տան կայքէջում քվեարկություն է ընթանում` պաշտոնական Վաշինգոտնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված: Քվեարկությունը կազմակերպվել է ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ:

Քվեարկության համար նախատեսված էջում ասվում է. “2013-ի ապրիլի 24-ին կլրանա Օսմանյան կայսրությունում 1915-ին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցը: Մինչ օրս Վաշինգտոնն այն չի ճանաչել պաշտոնական մակարդակով: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ժամանակին խստորեն դատապարտեց Հայոց ցեղասպանությունը եւ խոստացավ այն ճանաչել, բայց այդպես էլ չպահեց իր խոստումը: 2 տարուց կլրանա այդ ողբերգության 100-ամյակը: Կարծում եմ` ժամանակն է, որ Վաշինգտոնը պաշտոնապես ճանաչի ցեղասպանությունը:

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը` 1965-ին, որի օրինակին հետեւեցին Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ 42 նահանգներ, Վատիկանը, Եվրախորհրդարանը, Աշխարհի Եկեղեցիների միությունը”:

Ներկա պահին 1654 ձայն է հավաքվել, անհրաժեշտ է դեռեւս 98 հազար 346 ձայն: Քվեարկել կարող եք այստեղ` 

https://petitions.whitehouse.gov/petition/recognition-armenian-genocide-legal-level-official-washington/snYpjCy4

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ