04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ներքին, բայց ոչ ազդեցիկ ուժերի ձեռքի գործը կարող է լինել. Իսագուլյան

‘’Ազգային անվտանգություն’’ կուսակցության ղեկավար, ԱԺ-ում նախագահի նախկին ներկայացուցիչ  Գառնիկ Իսագուլյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ կազմակերպված մահափորձին  եւ անիմաստ համարել արտաքին ուժերին ուղղված մեղադրանքները:

‘’ Ներքին, բայց ոչ ազդեցիկ ուժերի ձեռքի գործը կարող է սա լինել, ավելին՝ հանցագործներին քիլլերներ չի էլ կարելի անվանել’’,-նկատել է Իսագուլյանը:

Բանախոսը կարծիք է հայտնել, թե մահափորձի հետևանքները կդրսեւորվեն նախագահական ընտրություններից հետո:

Խոսելով ՀՀ ներքաղաքական վիճակից ընդհանրապես, Իսագուլյանն ասել է, որ ընտրություններին չմասնակցող ուժերը ընդհանուր հայտարարի գալու հնարավորություն ունեին, սականյ  ընդհանուր հայտարարի չեկան ամբիցիաների պատճառով:

Դատելով այս ամենից, Իսագուլյանը դժվար է համարում հաջորդ` 2018թ նախագահական ընտրություններում այդ հնարավորության իրագործումը: Նրա կարծիքով,  2018թ-ի համար նոր դեմքեր ի հայտ կգան:

Լրագրողների խնդրանքով Գառնիկ Իսագուլյանն անդրադարձել է նաեւ մամուլում տեղ գտած լուրերին , թե նա ՀՀ երկրորդ նախագահ Քոչարյանի շրջապատի մարդն է:

‘’Իսագուլյանը որեւէ մեկի մարդը չէ, բայց լավ հարաբերություններ է  պահպանում բոլորի հետ’’,-հայտարարել է նա եւ հարցրել, թե արդյոք հարաբերությունները պետք է խզվեն, եթե խոսքը նախկին նախագահի մասին է: Իսագուլյանն ասել է, որ լավ հարաբերություններ ունի թե  Ռոբերտ Քոչարյանի, թե Սերժ Սարգսյանի հետ, որոնց հետ հաճախ է հանդիպում եւ քննարկումներ ունենում:

Ինչ վերաբեչվում է հարցին,թե այդ հանդիպումների ժամանակ արդյոք Քոչարյանն իր վերադառնալու ցանկության մասին խոսել է, Իսագուլյանն նշել է, որ ցանկություններին անդրադարձ չի եղել:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ