09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Սիրառատ երկրների շարքում Հայաստանը վերջին հորիզոնականում է. Gallup

“Gallup” ինստիտուտը յուրօրինակ վարկանշային աղյուսակ է կազմել` պարզելով, թե աշխարհի որ երկրներում են մարդիկ ամենաշատը սեր ապրում: Հետազոտությունն անց է կացվել 136 երկրներում եւ, ցավոք սրտի, մեր երկիրը ամենավերջին տեղում է:

Հարցման մասնակիցներին պարզապես հարցրել են` “Ձեր երեկվա օրը սիրով լեցուն է եղե՞լ”: Պարզվել է, որ Հայաստանի բնակիիչներն աշխարհում ամենաքիչն են սեր ապրում:

Աղյուսակի ամենասիրառատ երկրներն են Ֆիլիպինները, Ռուանդան, Հունգարիան, Պուերտո Ռիկոն, Կիպրոսը: 

Հայաստանից առավել շատ սեր են ապրում այնպիսի երկրներում, ինչպիսիք են Տանզանիան, Բրազիլիան, Մադագասկարը, Զամբիան, Քենիան, Պակիստանը, Մալին, Աֆղանստանը, Ադրբեջանը, Տաջիկստանը, Վրաստանը, Ուզբեկստանը, Ղրղըզստանը, Մոզամբիկը, Զիբաբվեն եւ այլն:

 

Աղբյուրը` “MediaMall”

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ