18 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Ընդդիմությունը դժգոհեց, ՕԵԿ-ը` բոյկոտեց

Ընդդիմադիր պատգամավորները քննադատեցին ՏԿԱԻՆ-ի կառուցվածքում փոփխություններ կատարելու հարցում իշխանությունների շտապողականությունը: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը դժգոհեց` ինչու նախագիծը հերթական նիստում  չներկայացվեց, այլ արտահերթի բերվեց, նիստը վարող փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքեց` դա կառավարության իրավունքն է:

ՕԵԿ-ը նիստը բոյկոտեց, Մհեր Շահգելդյանի շուրթերով հաջողություն մաղթելով ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությանը:

Հիշեցնենք, կառավարության առաջարկով ԱԺ արտահերթ նիստ է հրավիրվել քննարկելու «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը վերաբաժանել Արտակարգ իրավիճակների  և Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ