09 Նոյեմբերի, Կիրակի, 2025
KFC

Հայրիկյանը կրկին առողջական խնդիր ունի, նրան հիվանդանոց են տեղափոխում

ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի մոտ կրկին առողջական խնդիրներ են առաջացել: Նրան տեղափոխում են հիվանդանոց: Այս տեղեկությունը րոպեներ առաջ Henaran.am-ի հետ զրույցում հաստատեց ինքը` Հայրիկյանը:

‘’Դա ամենաէակական բանը չէ, անկեղծ եմ ասում: Լինում են փոփոխություններ’’,-մեզ հետ զրույցում նշեց Պարույր Հայրիկյանն ու տեղեկացրեց, որ այս պահին հիվանդանոցի ճանապարհին է:

Հայրիկյանն ասաց, որ իր առողջական վիճակի տատանումները բնական  են` հետվիրահատական շրջանով պայմանավորված.’’Անհանգստանալու բան չկա, երբեմն լինում են լուրջ խնդիրներ, բայց ընդհանուր առմամբ, բան չկա’’,-նշեց : Հայրիկյանը չմեկնաբանեց, թե հիվանդանոց է դիմում սեփական նախաձեռնությամբ, թե բժիշկների հորդորով: Նաեւ դժվարացավ պատասխանել, հարցին` հիվանդանոցում կմնա՞, թե ՞ կվերադառնա տուն:

Հիշեցնենք, որ Պարույր Հայրիկյանն այսօր ասուլիս էր ունեցել, որի ժամանակ նշել էր, որ Վանաձոր կատարելիք այցը չի կայանա, քանի որ բժիշկներն իրեն արգելել են տեղաշարժվել: 

Հիշեցնենք նաեւ, որ հունվարի 31-ին, Տպագրիչների 9-ի հասցեում ժամը 23.30-ի սահմաններում ԱԻՄ ղեկավար, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ իրականացվեց:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ