19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Բարբաջանք, զրպարտություն. ”Ժառանգությունն” արձագանքում է էպոսագետին

”Ամեն բարբաջանքը ես չեմ մեկնաբանի, պարզ է, որ զրպարտություն է և բարբաջանք”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ”Ժառանգություն” կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը` մեկնաբանելով նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանի` Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ հնչեցրած մեղադրանքները:

Նշենք, որ այսօր լրագրողների հետ հանդիպմանը Սեդրակյանը հայտարարեց, որ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի հեղինակը մասոնական կազմակերպություն է, որի անդամներն են նաև Րաֆֆի Հովհաննիսյանն ու նրա հայրը:

Ինչ վերաբերում է Սեդրակյանի այն հայտարարություններին, որ ինքը բազմիցս հանդիպել է Րաֆֆի Հովհաննիսյանի հետ 2002 թվականին և վաղը մանրամասներ կներկայացնի այդ մասին, կուսակցության խոսնակն ասաց.

”Շատ հետաքրքիր է, թող պատմի, տեսնենք` ինչ է պատմում: Մեզ համար ակնհայտ է, թե ով է իրեն նշանակել այՍ ընտրություններում` որպես Րաֆֆի Հովհաննիսյանի վրա ցեխ շպրտող թեկնածու, բայց հիմա մեկնաբանություններ չենք տա”:  

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ