08 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրջ մեղադրանքներ Րաֆֆու հասցեին. Հայրիկյանի մահափորձը, մասոնները … էպոսագետը բացահայտումներ է խոստանում

Նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը բավարար հիմքեր ունի` պնդելու, որ Պարույր Հայրիկյանի դեմ “կատարված իրադարձությունները կազմակերպվել են ԱՄՆ-ում և Արևմտյան Եվրոպայում բուռն գործունեություն ծավալող մասոնական կազմակերպության միջոցով”:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Սեդրակյանը: Նրա խոսքով՝ այդ կազմակերպությունը մասնագիտանում է իր ներկայացուցիչներին իշխանության բերելու մեջ: ՛՛Այդ կազմակերպության մեջ է մտնում Րաֆֆի Հովհաննիսյանի հայրն ու ինքը` Րաֆֆի Հովհաննիսյանը՛՛, -հայտարարեց էպոսագետը: Նա նաև պնդեց, որ Հայրիկյանի հետևից վաղուց կար այդ որսը, և “ինքը գիտեր, որ իր դեմ որևէ բան պատրաստվում է”:

Սեդրակյանը նշեց, որ նախորդ տարի Երևանում կազմակերպվել էր մասոնների հավաք, և խորհուրդ տվեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանից հետաքրքրվել, թե ովքեր էին մասնակցում այս հանդիպմանը:

Իսկ թե ինչ առնչություն ունեն այս ամենի հետ Սեդրակյանի աշխատակիցները, ովքեր ձերբակալվել են որպես կասկածյալներ, նա նկատեց. ՛՛Քարոզարշավի սկզբից ակնհայտ էր, որ կա մեկ թեկնածու, ով առաջնորդվում է ազգային շահերով:

Սա լուծում էր երկու հարց՝ խափանում էր ընտրությունների իմաստը, ընտրապայքարից դուրս էր մղվում ազգայնական գաղափարներով առաջնորդվող միակ թեկնածուն՛՛:

Նախագահի թեկնածուն հայտարարեց, որ ինքը բազմիցս հանդիպել է Րաֆֆի Հովհաննիսյանի հետ 2002 թ-ին, և վաղը ասուլիսում կպատմի այդ հանդիպումների մասին: ՛՛Քանի դեռ հայ ազգը ողջ է, հայ ազգը կա, դուք նախագահ չեք դառնալու, որովհետև ես գիտեմ՝ դուք որ կառույցից եք եկել Հայաստան՛՛:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ