08 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ադիբեկյանը 62 տոկոս մասնակցություն է կանխորոշում

Ընտրություններին կմասնակցեն ընտրողների 62%-ը: Հարցվածների 56%-ը  հաստատ կմասնակցեն քվեարկությանը,5%-ը հնարավոր են համարում իրենց մասնակցությունը, 4%-ը դեռ չեն որոշել, իսկ 35%-ը չեն գնա ընտրություններին:

Այս մասին այսօր  “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Նրա խոսքով,ընտրության գնալ-չգալու միջև տատանվողների պատճառները տարբեր են` մի մասի մոտ ժամանակի խնդիրն է (2.1%), մյուսների մոտ եղանակը (0.9%), տրանսպորտը (0.8%), իսկ ոմանց մոտ նյութական շահագրգռվածություն չկա (3.3%):

“Տրանսպորտի խնդիրը լուծելու համար անհրաժեշտ 1800 գազել դժվար թե ճարի ՀՀԿ-ն կամ Րաֆֆի Հովհաննիսյանը”,-նկատեց Ադիբեկյանը:

“Սոցիոմետրի” ղեկավարը ասաց, որ Շիրակի, Արմավիրի և Արագածոտնի մարզերում ձայների բաշխվածությունը բավականին մոտ է, իսկ Երևանում պատկերը նման է Արաբկիր, Շենգավիթ և Մալաթիա Սեբաստիա համայնքներում: Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ երկրորդ փուլի հավանականությունը միայն տեսական է:

Հարցումն իրականացվել է փետրվարի 8-10-ը 1670 չափահաս բնակչի շրջանում: Հարցմանը հիմնականում հրաժարվել են մասնակցել կանայք և կասկածամիտ տարեց տղամարդիկ:

Ադիբեկյանը  հստակեցրեց. պաշտոնական տվյալներով ՀՀ բնակչության թիվը կազմում է 3 միլիոն 275 հազար մարդ, որոնցից ընտրելու իրավունք ունեն 2 միլիոն 400 հազարը. “Սակայն հարց է, թե որքանն են այժմ գտնվում Հայաստանում”:

ԲՀԿ-ի,  ՀՅԴ-ի ձայները հիմնականում անցնում են Րաֆֆի Հովհաննիսյանին և Սերժ Սարգսյանին, իսկ ՀԱԿ-ի ձայները Հրանտ Բագրատյանին և Րաֆֆի Հովհաննիսյանին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ