27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հիմա եկել է ժամանակը՝ ազգովին հարցնելու. Րաֆֆի Հովհաննիսյանի ուղերձը

Փոխվել են դերերն ու տեղերը,
Բայց նույնն է երախը վիշապի…
Սրա՞նք են այս երկրի տերերը,
Աղոթեմ, որ մահս շտապի…
Համո Սահյան

Այսօր փետրվարի 18-ն է: Վերջին նախագահական ընտրություններից հետո պատմություն դարձավ եւս մեկ տարի՝ նախորդ երկուսի նման սա էլ անպտուղ, սին ու հիասթափեցնող: Այդպիսով՝ հնգամյա ժամկետի մեծ մասն անցավ՝ ի ցույց դնելով ժողովրդին «Ապահով Հայաստան» խոստացած վարչախմբի խոսքի ու գործի սնանկությունը: Իսկ անցյալ տարվա դեկտեմբերի 6-ին համատարած ընտրակեղծիքներով անցած հանրաքվեն իր հերթին եկավ հաստատելու, որ վերից վար իշխանությունների հանցագործ բնույթը չի փոխվել:

Հիմա եկել է ժամանակը՝ ազգովին հարցնելու. ո՞ւր մնաց անամոթաբար ձեր հորջորջած «ապահովե Հայաստանը, քաղաքացի անիրավներ, ընտրագողեր, մեղսակիրներ: Ժողովուրդը պատասխան է պահանջում, որովհետեւ ավելի մեծ անապահովություն, քան` այսօր ազգին բաժին հասածը, դժվար է պատկերացնել: Ընդ որում՝ անապահովություն բոլոր առումներով. ֆիզիկական, քաղաքական, սոցիալ-տնտեսական, բարոյաիրավական:

Ինչ ասել կուզի` պատերազմը մեր քթի տակ է. պարբերաբար սահմանին զինվոր է զոհվում: Ո՞վ պիտի սրա դեմն առնի: Կարծես եղածը քիչ է, այժմ էլ ռուս-թուրքական լարվածությունն է լուրջ մարտահրավեր դառնում Հայաստանի համար, որն ամեն պահի կարող է ակամա հայտնվել մարտական առճակատման թատերաբեմում: Եվ դարձյալ՝ զրո ուշադրություն: Իրավիճակն անտանելի է նաեւ բուն հասարակության ներսում:

Ամենաթողության ու բռնաճնշումների դարձանիվը թիրախավորել է իշխանության քիմքին անհաճո՝ ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունեցող անձանց, որոնց ըմբոստացումը վարչախմբին հունից հանել է: Որպես ամենաթարմ օրինակ՝ «Նոր Հայաստանե հանրային փրկության ճակատի աջակիցներ Գեւորգ Սաֆարյանի ապօրինի կալանավորումը, Սյուզի Գեւորգյանին եւ այլոց ծեծի ու հալածանքների ենթարկելու դեպքերը: Իրավապաշտպան կազմակերպությունների գնահատմամբ՝ Հայաստանում կան մեկուկես տասնյակից ավելի քաղբանտարկյալներ՝ Շանթ Հարությունյանն ու իր ընկերները, Վոլոդյա Ավետիսյանը, Հայկ Կյուրեղյանը եւ այլք:

Իրավական կամայականություններին համընթաց երկրում մոլեգնում են հարկային տեռորը, հովանավորությունը, անհավասար մրցակցությունը եւ փոքր ու միջին ձեռնարկություններին շուկայից դուրս մղելու համար իշխանության հետ սերտաճած խոշոր բիզնեսի ճնշումները: Տնտեսությունը մնում է քվոտավորված եւ մենաշնորհային: Իշխանական մեծ ու փոքր պաշտոնյաների կաշառակերությունը, թալանը, հնարավոր ներդրողների հետ «փայ մտնելուե եղկելի երեւույթը հատել-անցել են ամեն չափ ու սահման. լափում են, եւ կշտանալ չկա: Հետընտրական երեք տարիների ընթացքում գրանցված միակ «դինամիկ աճըե Հայաստանը հոշոտողների անհագ ախորժակն է:

Ընդամենը մի քանի փաստ. վերջին տասը տարում մեր հյուծված երկրից, որի շունչը հազիվ է դուրս գալիս, անօրինական ճանապարհով արտահանվել է շուրջ 10 միլիարդ դոլար: Երկրորդ` Հայաստանի արտաքին պարտքը հասել է խիստ վտանգավոր սահմանագծի` 5 միլիարդ դոլարի: Չնայած դրան` «հայրենիե կառավարությունը շարունակում է նոր երկարաժամկետ վարկեր վերցնել, ասել է թե` պարտքի վրա պարտք կուտակել, որը 25-30 տարուց հետո մարելու են մեր զավակներն ու թոռները: Եվ վերջին ամենացնցողը. Սերժ Սարգսյանի օրոք՝ 8 տարիների ընթացքում, երկիրը լքել է 296 հազար 988 մարդ: «Անիե կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանի հաշվարկով՝ սա հավասար է երկու Արցախ՝ գումարած 20 հազարանոց եւս մեկ քաղաք:

Ահա եւ «ապահովե Հայաստանի ամբողջ փիլիսոփայությունը, որին հանգեցրել է չընտրված իշխանության վարած ապազգային ուղեգիծը: Անցած երեք տարիներն ակներեւաբար վկայում են՝ անդառնալիորեն կորցնում ենք պետության ներկան, եւ խնդիրը եկող սերունդների ապագան փրկելն է, որի շարժիչ ուժը ժողովուրդն է լինելու, քաղաքական ու քաղաքացիական ընտրանին, երկրի ցավով մտահոգ մտավորականությունը, մեր երիտասարդ հերթափոխը՝ միասնաբար: Հապաղելն այլեւս համազոր է դավադրության:

Մեկ շաբաթ առաջ հանդես գալով միայն իրեն հարազատ լսարանի առջեւ, Սերժ Սարգսյանն իր համար պատրաստած «հայրենաշունչե ելույթի մի պատկառելի բաժին ներկայացրեց իբրեւ «վաղվաե Հայաստանի սեփական տեսլական՝ խոստանալով, որ իրենք պատրաստվում են ստեղծել այնպիսի Հայաստան, որտեղ ապրողները երջանիկ կզգան իրենց եւ չեն մտածի այն լքելու մասին. «Ուղղակի անհրաժեշտություն է, որ Հայաստանը լինի բոլոր առումներով կարգավորված պետություն եւ հանդիսանա միացյալ հայությանը դեպի իրեն ձգող գրավիչ, հույսեր ներշնչող օրրան»:

Ի՞նչ կարելի է սպասել 8 տարի ցինիկաբար կեղծող մի մարդուց, ով հիմա էլ փորձում է հակադիր ճամբարից, այսինքն՝ բուն ժողովրդից «թռցրածե գաղափարներ հանրահռչակել իր անունից: Հաստատ նա չի պատրաստվում իր թիմով համալրել «Նոր Հայաստանե ճակատի շարքերը: Համոզված կարելի է պնդել նաեւ, որ ելույթում նկարագրված «վաղվաե Հայաստանը հասու չէ իրեն ու իր շրջապատին, որոնց մի բան է միայն հետաքրքրում՝ անձնական շահը: Այնպես որ, ճարպկորեն հյուսված այդ հերթական հեքիաթները թող իրենց պահեն:

Բայց ճառագիր տղերքի հեքիաթասացությունն այսքանով չի ավարտվում: Պարզվում է` նախագահի պաշտոնը ստանձնած անձնավորության համար «շատ ավելի կարեւոր են ընտրությունների բնականոն ընթացքն ու օրինականությունը, քան դրանց արդյունքներըե: Պատկերացնո՞ւմ եք: Սա արդեն բոլորովին ուրիշ ժանրի փչոց է, որը ծիծաղ կառաջացներ, եթե այդքան ողբերգական չլիներ: Թե ինչն է ընտրություններում Սերժ Սարգսյանի համար «շատ ավելի կարեւորե, հանցավոր ընտրագողությունից մինչեւ գրագողություն տեսած ժողովուրդը լավ գիտի եւ նրան խաբել այլեւս անկարելի է:

Ձմռան այս ճաքճքան ցրտին՝ հարուցելով ոմանց տարակուսանքը, ավելի քան երկուսուկես ամիս Ազատության հրապարակում է «Նոր Հայաստանըե՝ վարչակարգի թելադրած անմաքուր խաղի կանոնները մերժող քաղաքական ուժը: Հանուն սահմանադրականության ու արդար ընտրակարգի հաստատման պայքարում վճռական եւ ընդունած մարտակոչին հավատարիմ՝ մենք արդեն ասել ենք մեր խոսքը:

Ուրեմն ի գործ՝ միասնական օրակարգով եւ համակ հրապարակով: Պայքարն ընթացքի մեջ է եւ տեւական, իսկ հաղթանակն առջեւում եւ անխուսափելի: Վկան մեր Դրոշն է եւ փետրվարյան ապստամբ Ոգին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ