15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Էպոսագետի տանը 24 ընտրող կա. Հայկական ժամանակ

Թերթը ուսումնասիրել է ԿԸՀ-ի կայքում հրապարակված ընտրողների ռեգիստրը եւ պարզել, որ  նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանի բնակության հասցեում գրանցված է 24 ընտրող, տարբեր ազգանուններով։ Թեկնածուն թերթի հետ  զրույցում պարզաբանեց, որ ինքը տեղյակ է, եւ այդտեղ ոչ մի խնդիր չկա։ Իսկ իրականությունը, ըստ Սեդրակյանի, հետեւյալն է՝ Զաքարիա Քանաքեռցու փողոցում, որտեղ բնակվում է ինքը, նույն հասցեի, նույն համարի տակ մի քանի տուն եւ ընտանիքներ կան։

“Քանաքեռում 34 համարի տակ մի քանի տուն կա։ Կարող եք գնալ, հարցնել։ Բոլորն էլ 34 համարի տակ են, նույն հասցեով։ Որ ընտրողների ռեգիստրում նայեք, Զաքարիա Քանաքեռցու փողոցի 32 տանը ավելի շատ մարդիկ են գրանցված՝ մոտավորապես 50-60 հոգի։ Էդ թաղամասում սեփական տներ են։ Հին տներ են, բոլորը մի հասցեի տակ են եղել էդ ժամանակ, էդպես էլ մնացել է; Սա 1960-ականներին եղել է կոլխոզի գրասենյակ, կիսել են, ընտանիքների մեջ են բաժանել”,- ասաց Վարդան Սեդրակյանը։ Փաստորեն, կոլխոզն ինչպես հասցեները բաժանել, այնպես էլ գործում է մինչ օրս”,- գրում է թերթը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ