19 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Որոշում կայացնելիս հիշում է իր Մարիամին, իր Արային, իր Սերժին/վիդեո/

ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը  Գավառում իր խոսքն ուղղեց երիտասարդ աղջիներին եւ տղաներին, քանի որ այսօր նրանց օրհնության օրն է:

Ըստ նախագահի` եկող երկուշաբթի նրանցից շատերը ընտրելու են իրենց նախագահին: Նա խորհուրդ տվեց գրչի մի հարված կատարելուց առաջ մտածել, քանի որ դրանով կերտելու են այնպիսի երկիր, որտեղ պետք է ապրենք տարիներ ու տասնամյակներ: Ըստ նրա` վերջին մի հարվածը ապագա է հենց երիտասարդների համար, մեր բոլորի համար: Թեկնածուն հորդորեց շատ պատասխանատու լինել սեփական ապագայի համար:

“Ես ընդունվող բոլոր որոշումներում մի բան եմ միշտ հիշում, որ դրանք ազդելու են նաեւ իմ Արայի, իմ Մարիամի, իմ Սերժի / Սարգսյանի թոռներն են-խմբ./, իմ թոռների ճակատագրերի վրա:

Միշտ մի սերունդ որոշումներ է կայացնում գալիք սերնդի համար, բայց արի ու տես, որ հենց ձեր սերնդին է վիճակված ընտրել երկրի համար ճակատագրական ուղին”,-ասաց թեկնածուն: Նրա խոսքով` իր սերունդը ավելի քան 2 տասնամյակ կատարեց իր ընտրությունը, պայքարեց, պայքարի համար վճարեց արյամբ եւ քրտինքով, պաշտպանեց իր ընտրությունը դաժան մարտահրավերներում: Իր խոսքի վերջում Սերժ Սարգսյանը համոզմունք հայտնեց, որ երիտասարդերն էլ են գնալու դեպի ապահով Հայաստան եւ ճիշտ ընտրություն են անելու:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ