06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ուսանողների հետ

Այսօր ՀՀ ԱԺ փոխնախագահ  Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի և Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի  մի խումբ ուսանողների հետ:

ԱԺ փոխնախագահի առաջարկով հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձևաչափով. մոտ երկու ժամ տևած և անկաշկանդ մթնոլորտում ընթացած հանդիպման ընթացքում  Էդուարդ Շարմազանովը  պատասխանել է ուսանողներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են տարածաշրջանային առանցքային  խնդիրներին, հայ-թուրքական,   ռուս-թուրքական հարաբերություններին և դրա ազդեցությանը Հայաստանի վրա, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցին, սահմանադրական բարեփոխումներին և դրա ազդեցությանը ՀՀ արտաքին  քաղաքականության վրա և այլն:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցին՝ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի և Լեռնային Ղարաբաղը  չի կարող երբևէ ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան ունի այսօր:

ԱԺ փոխնախագահը, կարևորելով երիտասարդ սերնդի հետ նման հանդիպումները՝ ուսանողներին  հորդորել է լինել նպատակասլաց և երբեք  չհուսահատվել դժվարություններից, զբաղվել գիտելիքների անընդմեջ կատարելագործմամբ: Այս համատեքստում Էդուարդ Շարմազանովը  կարևորել է քրիստոնեական արժեքային համակարգի պահպանությունն ու դրա անաղարտ փոխանցումը  սերունդներին:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ