Հանցագործ հարեւաններ ունենալու էպոսագետի մեղքին գումարի նաեւ փողերի լվացման մեղադրանք. Ժողովուրդ
Սեւ ամպեր են կուտակվել ՀՀ նախագահի թեկնածու էպոսագետ կամ ճարտարապետ-շինարար Վարդան Սեդրակյանի գլխին : Սոցիալապես ընդգծված համեստ ապրելակերպից նրա անցումը շքեղ կյանք` մի քանի թանկարժեք ավտոմեքենաներով, չէր կարող վրիպել իրավապահների ուշադրությունից:
Պարույր Հայրիկյանի կրակոցների գործով Սեդրակյանի հարեւաններին ձերբակալելուց հետո, բնականաբար ԱԱԾ հարցաքննության կկանչվի նաեւ էպոսագետը: Բայց գուցե ընտրություններից հետո:
Թերթի աղբյուրների փոխանցմամբ` իրավապահներին առավել շատ հետաքրքրում են նախագահի թեկնածուի ունեցվածքի աղբյուրները, որի համար կպահանջվի անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնել: Չի բացառվում` հանցագործ հարեւաններ ունենալու էպոսագետի մեղքին գումարի նաեւ փողերի լվացման մեղադրանք: Այնպես որ, ամեն ինչ առջեւում է: