16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Կրթության ոլորտը Հայաստանում գտնվում է պետության մշտական ուշադրության եւ հոգածության ներքո. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՊՀ անդամ պետությունների կրթության նախարարների 19-րդ համաժողովի մասնակիցներին:

Ողջունելով հյուրերին՝  նախագահն ընդգծել է ԱՊՀ-ի դերը այդ կազմակերպությանն անդամակցող երկրների միջեւ ամենատարբեր ոլորտներում համագործակցության խթանման ու զարգացման գործում: Սերժ Սարգսյանը կարեւորել է հատկապես հումանիտար ոլորտում փոխգործակցությունը, նշելով, որ ԱՊՀ անդամ երկրները տասնամյակներ շարունակ համագործակցել են, միասին ստեղծել մեծ ժառանգություն, որին պետք է խնամքով վերաբերել, պահպանել ու բազմապատկել: Նախագահի համոզմամբ, Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի ստեղծմամբ, այդ ոլորտում երկրների միջեւ աշխատանքը դարձել է ավելի համակարգված: Նման հանդիպումները, Սերժ Սարգսյանի խոսքով, կարեւոր նշանակություն ունեն ծանոթանալու տվյալ ոլորտում միմյանց հաջողություններին, քննարկելու բոլորի համար ընդհանուր խնդիրները, փորձելու միասին լուծումներ գտնել եւ հաջողված փորձը միմյանց փոխանցել:

Հանրապետության ղեկավարը նշել է, որ կրթության ոլորտը Հայաստանում գտնվում է պետության մշտական ուշադրության եւ հոգածության ներքո, եւ զգալի աշխատանք է տարվում կրթության որակի բարձրացման, արդի պահանջներին համապատասխանեցման, պետական ծրագրերի շրջանակում հանրակրթական հաստատությունների եւ բուհերի լավագույն աշակերտներին ու ուսանողներին խրախուսման ուղղությամբ: Հանդիպման մասնակիցների հետ Նախագահը խոսել է կրթական համակարգում մեր երկրում իրականացված բարեփոխումների, դրանց արդյունքների, դեռեւս առկա խնդիրների եւ առաջիկա ծրագրերի մասին:

ԱՊՀ անդամ պետությունների կրթական ոլորտի պատասխանատուները եւս կարեւորել են համագործակցությունը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է մշակել կրթության ոլորտի գնահատման ընդհանուր չափանիշներ, ակտիվացնել կրթության եւ գիտության ոլորտներում ինտեգրացիոն գործընթացները, ձեւավորել արդի պահանջներին համապատասխան միասնական մոտեցումներ, ինչպես նաեւ կրթության ոլորտում մրցակցությունն ու փոխգործակցությունը խրախուսող համատեղ օլիմպիադաներ եւ այլ միջոցառումներ իրականացնել:

Հանդիպման մասնակիցները կարեւորել են ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների մակարդակով հիշյալ նպատակին ուղղված նախաձեռնությունները պաշտպանելու եւ առաջ մղելու անհրաժեշտությունը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ