24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Թունաքիմիկատներով հագեցած սնունդ եւ անծառ քաղաքներ. ինչու են հիվանդանում երեխաները /վիդեո/

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալով տարեկան 250 հազար երեխայի մոտ չարորակ ուռուցք է հայտնաբերվում, նրանցից 90 հազարը մահանում է: է: Կառույցը պնդում է` ճիշտ ախտորոշման եւ ժամանակին բուժման դեպքում հնարավոր է լինում 70 տոկոսի կյանքը փրկել: Հայաստանում 2004-ից մինչեւ 14 թվականը չարորակ գոյացություն մոտ 770 երեխայի մոտ է ախտորոշվել: 2005-ին ամենաբարձր ցուցանիշն է եղել՝  97 դեպք: Մասնագետների հավաստմամբ` այս թիվը տարեց տարի նվազում է:

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մանկական ուռուցքաբանության եւ քիմիաթերապիայի բաժանմունքի ղեկավար Գրիգոր Բադալյանի խոսքով` կան ծնողներ, որոնք քաղցկեղ ախտորոշումից հետո շտապում են երեխային Եվրոպա տանել, բայց  այստեղ նույնպես հնարավոր է բուժել, ինչն էլ չեն կարող այսօր՝ կկարողանան վաղը, համապատասխան փոխպատվաստման կենտրոնն արդեն կառուցվում է:

Ճառագայթային որոշ մեթոդներ դեռեվս անհասանելի կլինեն Հայաստանում, մինչդեռ այն, ինչ ունենք ամեն կերպ փորձում են ի շահ փոքրիկների ծառայեցնել: Բադալյանը պնդում է պետպատվերն այս ոլորտում հստակ ու հասցեական է, հսկայական աշխատանք էլ իր ուսերին է վերցրել«Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամը:

https://www.youtube.com/watch?v=sD1LvzXDrKg

Ուռուցքաբան Արաքսյա Հովհաննիսյանը համոզված է, որ ավելի լավ է կանխարգելել, քան հետագայում պայքարել բուն հիվանդության դեմ. պնդում են ուռուցքաբանները` հավելելով` կանխարգելիչ միջոցառումների հստակ ցանկ այս դեպքում գոյություն չունի: Ուռուցքաբանների մատնանշած օդի աղտոտվածությունը լինի, թե այլ գործոն, ամբողջ աշխարհում առանց տարիքային սահմանափակման նկատվում է չարորակ ուռուցքների 3-4 տոկոս աճ:

Ըստ բնապահպան Կարինե Դանիելյանի` թիվն ահասարսուռ է, բայց ոչ զարմանալի. ինչ ցանել ենք այն էլ հնձում ենք, պնդում է բնապահպանը: Թունաքիմիկատներով հագեցած սնունդ եւ ծառերի փոխարեն կառույցներով լցված քաղաքներ. Հայաստանում նույնպես սա սովորական է դարձել:

Մանրամասները` տեսանյութում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ