30 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Պատանեկան Օլիմպիական խաղեր. Միքայել Միքայելյանը հաջող ելույթ ունեցավ

Նորվեգիայի Լիլեհամեր քաղաքում կայացել է ձմեռային երկրորդ պատանեկան Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: Խաղերի բացման ժամանակ Հայաստանի դրոշակակիրը եղել է դահուկորդ Միքայել Միքայելյանը: Մեր մյուս ներկայացուցիչը Անաստասիա Գալուստյանն է: Հայ գեղասահորդուհին մրցաշարում ուժերը կփորձի փետրվարի 14-ին ու 16-ին: Իսկ այսօր արդեն ասպարեզ դուրս եկավ դահուկորդ Միքայել Միքայելյանը:

Հայաստանի չեմպիոնը նախ մասնակցեց անհատական մեկնարկի որակավոման փուլին: 50 մասնակիցներից մեջ նա ստացել էր մեկնարկային 28-րդ համարը: ցույց տալով 3:18 վայրկյան արդյունքը և առաջատարին զիջելով մոտ 17 վայրկյան՝ Միքայելյանը վերջնական արդյունքում տեղ գտավ լավագույն 30 մարզիկների մեջ և իրավունք ստացավ մասնացել կիսաեզրափակիչ փուլին: Կիսաեզրափակիչի մասնակիցները բաժանվեցին 3 խմբի: Միքայելը ելույթ ունեցավ երրրորդ խմբում և գրավեց 9-րդ տեղը՝ ցույց տալով բավական լուրջ արդյունք:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ