Երկու խնդիր, որ պետք է Հայաստանում մինչ ընտրությունները լուծել. ԱՄՆ դեսպան /վիդեո/
Փետրվարի 18-ի նախագահական ընտրություններին ընդառաջ ՀՀ-ում ԱՄՆ Արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը 2 ոլորտ է նշել, որոնցում անելիքներ կան:
Ըստ դեսպանի` առաջինն ընտրակաշառքն է: Սրա վերաբերյալ, նրա դիտարկմամբ, նախորդ ընտրություններին հաղորդումներ, ինչպես նաեւ մի շարք խոստումներ եւ խնդիրը լուծելու պատրաստակամություն եղավ:
Որպես 2-րդ խնդիր` Հեֆերնը նշել է վարչական եւ կուսակցական ռեսուրսների միախառնումը: Դեսպանը դրական է համարել կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի քայլը, ով հրապարակավ քննադատել է դպրոցի տնօրեններին, քանի որ վերջիններս իրար են խառնել դպրոցն ու քաղաքականությունը: Հեֆերնի կարծիքով` դա պիտի օրինակ ծառայի մյուս գերատեսչությունների համար:
Ինչ վերաբերում է ԱՄՆ նորանշանակ պետքարտուղարի դիրքորոշմանը հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ, ապա դեսպանը կարծում է, որ Ջոն Քերին կմնա Հիլլարի Քլինթոնի դիրքորոշմանը, այն է` Թուրքիան պետք է քայլ կատարի` արձանագրություններն առանց նախապայմանների վավերացնի:
Այն հարցին, թե ինչ դիրքորոշում կունենա ԱՄՆ-ը, թե Հայաստանը հայտարարի, թե ճանաչում է ԼՂՀ անկախությունը, դեսպան Հեֆերնը նշել է, որ ցանկալի չեն միակողմանի որոշումներն ու այն գործողությունները, որոնք կապակայունացնեն իրավիճակը եւ հավելել, որ վերջնական կարգավիճակը կորոշեն կողմերը:
Հաղորդում է Armnews լրատվականը: