Նոր նշանակումներ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ:
Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Առաքել եպիսկոպոս Քարամյանն առաջնորդական իր ծառայությանը համատեղ ստանձնել է ՀՀ Ոստիկանության հոգևոր պատասխանատուի պաշտոնը:
Տ. Նարեկ աբեղա Ավագյանը և Տ. Հմայակ աբեղա Սահակյանը ծառայության են կոչվել Մայր Աթոռում: Տ. Արիս աբեղա Տոնոյանը նշանակվել է Խոր Վիրապի վանահայր:
Տ. Կիրակոս աբեղա Դավթյանը ծառայության է կոչվել Բելոռուսիայի հայոց համայնքում` Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդի իշխանության ներքո, իսկ Տ. Սամվել աբեղա Մխիթարյանը` Տավուշի թեմում:
Տ. Պարթև աբեղա Բարսեղյանը, վերադառնալով Ֆրանսիայի հայոց թեմում հոգևոր ծառայությունից, նշանակվել է Մայր Աթոռի փոխդիվանապետ: