Սուքիաս Ավետիսյանն ու Յուրի Վարդանյանը պառկեցին գետնին /ֆոտո/

2012թ ավարտվեց, բայց դեռ կան կազմակերպություններ, որոնք շնորհում են “Տարվա մարդ”,”Տարվա քաղաքական գործիչ”,”Տարվա պատգամավոր”, “Լավագույն պետական գործիչ” տիտղոսներ: Հյուսիային համալսարանը և “Զորավիգ” թերթը որոշել են հետ չմնալ եւ նման մի մրցանակաբաշխություն էլ իրենք կազմակերպել:
Իրավապաշտպան Պուշկին Սերոբյանը նշեց , որ թեկնածուներին ընտրել են թերթի ընթեցողներն ու համալսարանի ուսանողները: Թե ոնց են համատեղվել այդ երկու կառույցների մտքերը, չենք քննարկում, այլ ներկայցնում ենք այն , որ “Լավագույն պետական գործիչ” մրցանակին արժանացավ ՊՆ Սեյրան Օհանյանը, “Լավագույն պատգամավոր”` Սուքիաս Ավետիսյանը, “Լավագույն քաղաքապետ”` Մարալիկ քաղաքապետ Արտակ Գեւորգյանը:
Մարդու իրավունքների պաշտպանության, երիտասարդության դաստիարակության գործում մեծ ներդրումների համար պարգևի արժանացավ լեգենդար ծանրորդ, ՀՀ նախագահի խորհրդական Յուրի Վարդանյանը:
Միջոցառումը լուսաբանում էին քիչ թվով լրատվամիջոցներ: Ներկա էր նաև ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: “Ինչ գործ ունի նա այստեղ”,-մտածեցի: Քիչ անց հարցս իր պատասխանն ունեցավ:Շամշյանին շնորհեցին “Տարվա լավագույն լրագրող” մրցանակը:
Կարեւորը սակայն մրցանակը չէր: Շամշյանն ավել թանկ “ավարով” դուրս եկավ այստեղից` ֆիքսեց օրվա ապաքաղաքական “բոցը”:
Երբ կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանին հրավիրեցին բեմ, որպեսզի հանձնի հերթական մրցանակը, այն աթոռը , որի վրա նստած էին արդեն պարգևատրված պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, օլիմպիկան չեմպիոն Յուրի Վարդանյանը հանկարծ կոտրվեց և մեկ րոպե հետո նրանք հայտվեցին գետնին :
Կարելի է ասել աթոռը չդիմացավ գյումրեցիների ծանրությանը, ինչպես հետո նշեց Շամշյանը. ” պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը վնասվածք չստացավ , շնորհիվ Յուրի Վարդանյանի”:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի