02 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Բաց նամակ Սերժ Սարգսյանին

 

 

 

Հարգելի պարոն նախագահ,

 

մի քանի ամիս առաջ մի խումբ մտավորականներ, մշակույթի գործիչներ, գիտնականներ և մի շարք հասարակական կազմակերպություններ իրենց մտահոգությունն արտահայտեցին հեռուստաեթերի բարոյական, մշակութային բովանդակության վերաբերյալ և հանդես եկան բաց նամակով, որում առաջարկվում էր քայլեր ձեռնարկել առկա խնդիրները լուծելու համար: Ի ուրախություն նամակի հեղինակների` կարճ ժամկետներում արձագանքեցիք, և հարցն ընթացք ստացավ. սկսվեցին քննարկումներ, լսումներ, որոնք ավարտվեցին առաջարկությունների փաթեթով:

 

Վերջերս մամուլից տեղեկացանք, որ անդրադարձել եք հեռուստաեթերի բովանդակային վիճակին` մասնավորապես նշելով, որ համամիտ չեք, թե հեռուստասերիալները որակյալ չեն, և որպես դրական ձեռքբերում նշվել է այն փաստարկը, թե հեռուստասերիալները նպաստում են աշխատատեղերի սեղծմանը և դերասանների մասնագիտական փորձին:

 

Եթե Հայաստանում ու Սփյուռքում հայկական հեռուստասերիալների միջոցով քրեական, հակասոցիալական, հակամշակութային արժեքների քարոզն արդարացվում է մի քանի տասնյակ աշխատատեղերի առկայությամբ, ապա “Հեռուստաեթերի մաքրման պահանջ” հասարակական նախաձեռնությունն առաջարկում է դրամահավաք կազմակերպել և այդ գումարը բաժանել հեռուստասերիալներ ստեղծողներին, որպեսզի այդ մարդկանց շահույթի հաշվին չդեգրադացվի հայ պատանիների ու երիտասարդների արժեքային համակարգը:

 

Բացի այդ, Դուք ներկայիս հայկական հեռուստասերիալների գոյությունն արդարացրել եք դերասանների մասնագիտական փորձի ձեռքբերումով: Այդ դեպքում, եթե դերասանները սերիալներում պետք է սովորեն, առաջարկում ենք փակել Թատերական ինստիտուտը:

 

Պարոն նախագահ, քանի որ հանրային լայն շրջանակները և հատկապես` մտավորականությունը մշտապես դեմ են արտահայտվել հայկական հեռուստասերիալների ներկա բովանդակությանը, ապա սերիալների վերաբերյալ Ձեր նշած ոչ մասնագիտական ձևակերպումները հիասթափեցնող են և կարող են էապես հարվածել Ձեր վարկանիշին, հատկապես նախընտրական այս շրջանում

“Հեռուստաեթերի մաքրման պահանջ” հասարակական նախաձեռնությունը հույս է հայտնում, որ Դուք կվերանայեք Ձեր մոտեցումը մեր եթերային քաղաքականության  վերաբերյալ: Հիշեցնում ենք, որ հեռուստասերիալների քննադատության ժամանակ մենք երբեք կոչ չենք արել եթերից վերացնել “սերիալ” ֆորմատը, որը հեռուստատեսության կարևորագույն ժանրերից է և հեռուստաընկերությունների շահույթն ապահովող գլխավոր գործոններից մեկը: Մեր և հանրային լայն շերտերի պահանջը եղել է միայն սերիալների քրեածին, հակամշակութային բովանդակության փոփոխությունը:

Հարգանքով՝ “Հեռուստաեթերի մաքրման պահանջ” հասարակական նախաձեռնություն

 

 

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ