Հրանտ, բա դու չես ամաչում, դու մա՞րդ ես, թե չէ. Հայրիկյանը` Բագրատյանին
‘’Այդքան տարի վարչապետ եղած մարդը պիտի իրեն զսպել իմանա, ոչ թե երեխայի պես կոմպլեքսավորվի’’,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԻՄ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը` արձագանքելով նախագահի մեկ այլ թեկնածու , ‘’Ազատություն’’ կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի երեկվա հայտարարություններին:
Հիշեցնենք, Հրանտ Բագրատյանն անդրադառնալով միասնական թեկնածուով հանդես գալու Հայրիկյանի կոչին, նախ նշել էր, որ վերջինս խախտել է պայմանավորվածությունները, հրապարակել է այս հարցի հետ կապված նախնական քննարկումները: Բագրատյանը ակնարկել էր նաեւ , որ Հայրիկյանը իշխանության հետ ‘’խաղերի’’ մեջ է: Նա նաեւ Հայրիկյանից եւ Րաֆֆի Հովհաննիսյանից երկու հայտարարություն էր ակնկալում`
‘’Կար առանձին պարտվելու եւ միասին հաջողության հասնելու տարբերակ: Միասինը չի քվեարկվել, երբ ես նկատեցի որ մարդիկ, ում հետ պետք է քննարկել մշտապես զբաղված էին լինում, ես հիշեցի, որ մենք ապրում ենք քսանմեկերորոդ դարում եւ հրապարակային դիմեցի’’,-իր կոչի մասին այսպես պատմեց Հայրիկյանը:
‘’Խանդից, բարդույթից, թե չգիտես ինչից վրդովված հրապարակային կոչս համարեցին գաղտնի խոսակցության հրապարակում, բայց իրականում համաձայնություն, խոսակցություն չի եղել եւ հանդիպում էլ չի եղել’’,-նշեց թեկնածուն եւ դիմեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին. ’’Դու ո ՞վ ես, որ ես քեզ հետ գաղտնի խոսակցություն ունենամ, քեզ հետ ի՞նչ եմ պայմանավորվել, որ պիտի գաղտնի պահեի, ես ե ՞րբ եմ ժողովրդից գաղտնի բան արել’’:
Պարույր Հայրիկյանը հայտարարեց, թե ‘իրեն գիտնական համարող մարդը չի խոսում բովանդակության մասին’’:
‘’Դու գո ՞ղ ես, թե ՞ ավազակ : Ինչո՞ւ ժողովրդին վերաբերող հարցերի մասին գաղտնի խոսեմ, էս ի ՞նչ բոլշեւիկյան, ՀՀՇ-ական մոտեցում է, դա քաղաքական գործչի կեցվածք չի, այլ շուկայում կռիվ անող կանանց հատուկ պահվածք է’’,-շարունակեց Հայրիկյանը:
Պարույր Հայրիկյանը հայտարարեց, թե ինքը պատրաստ էր համագործակցել անգամ այն մարդու հետ, ով հիվանդանոցում իրեն տեսակցելիս ասել է.’’Դեռ պիտի պարզել, դա մահափորձ է, թե չէ: Էդ տեսակ մարդուն պետք է ասել` Հրանտ, բա դու չես ամաչո՞ւմ, դու մա՞րդ ես, թե չէ: Մարդ, որ կարծում է, որ ուզում է դառնալ սովխոզի նախագահ եւ իր կարծիքով` տնտեսական ծրագրեր է ներկայացնում, չի էլ պատկերացնում, որ պետության նախագահը պիտի պետական ծրագրեր ներկայացնի, բայց մարդիկ ուզում են միայն երեւալ’’:
Henaran.am-ի խնդրանքով Հայրիկյանն անդրադարձավ նաեւ Բագրատյանի` ‘’իշխանության հետ խաղերի’’ մեջ մտնելու շուրջ ակնարկին եւ նշեց.’’Այսօրվա թեկնածուների մեջ երկու հոգի կան, որ պաշտոն ունեն` Սերժ Սարգսյանը եւ Հրանտ Բագրատյանը: Պաշտոն ունեցող մարդը խոսում է մարդու մասին, որ ոչ մի պաշտոն չունի, խոսում է իշխանություների հետ խաղերից:
Բան ու գործ չունե՞ս, Հրանտ, բա պայքարեիր իշխանութունների դեմ, բա ասում ես օպոզիցիոներ ես: Եթե դու օպոզիցիոներ ես, քո միակ խնդիրը իշխանության դեմ պայքարելն է: Մի ստիպեք Հրանտի մասին խոսել: Ես նոր Հրանտ բացահայտեցի եւ տխրեցի: Ինքը ինձ պարզապես հիշեցրեց, որ ինքը իր թիմակիցներին է դավաճանել` իրեն պառլամենտական աթոռ տված Լեւոն Տեր-Պետրոսյանին նույնիսկ չհարցրեց, թե համաձա՞յն ես, որ ես առաջադրվեմ’’:
Հայրիկյանը հայտարարեց, թե միայն պրիմիտիվ մարդիկ են հասարակությունը բաժանում իշխանության եւ ընդդիմության.’’Եթե իշխանությունը չարիք է, ուրեմն, Բագրատյանը չորս տարի չարիք է եղել ` լինելով վարչապետ: Ես պայքարում եմ իմ ծրագրերի համար, իշխանությունների դեմ կամ իշխանություններին համոզելով, քաղաքական կյանքը չի բաժանվում ընդդիմության եւ իշխանության, պետք է այդ մանկապարտեզային մակարդակից դուրս գալ’’:
Ինչ վերաբերվում է ՀՀ նոր նախագահին շնորհավորել-չշնորհավորելուն, Հայրիկյանն ասաց.’’Ում հետ նարդի էլ խաղում եմ, հաղթում են` շնորհավորում եմ: Այդպիսի պրիմիտիվ հարցերն էլ պրիմիտիվ մարդիկ կարող են տալ’’:
ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը իր դեմ իրականացված մահափորձի կասկածների մասին խոսել չի ուզում: նա այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ քրեական գործի ընթացքով չի հատաքրքրվում, անգամ հրաժարվել է հանցագործների լուսանկարը տեսնել:
Հայրիկյանը այդպես էլ չհստակցերերց, թե առերեսում եղել է իր եւ ձերբակալվածների միջեւ: Ինչ վերաներվում է մամուլում շրջանառվող տեղեկություններին,թե վերջիններս էպոսագետ թեկնածու Վարդան Սեդրակյանի հետ ինչ-որ կապ ունեն, մասնավորապես, վերանորոգել են նրա բնակարանը, Պարույր Հայրիկյանն ասաց.’’Սեդրակյանին ես ոչ մեղադրել եմ, ոչ մեղադրում եմ, ոչ էլ կրակողներին եմ ճանաչում: Նկարները մի քանի անգամ ցույց են տվել, ասել եմ` շնորհակալություն, ինձ պետք էլ չի, որ ես դրանց նկարները նայեմ: Ինձ համար ամենակարեւոր բանը, որ ես կարողացել եմ անել ինձ համար եւ ձեզ համար, դա սադրանքի պահին չկորցնել ինձ եւ կարողանալ փրկել ինձ ու ձեզ’’:
Հայրիկյանն անդրադարձավ նաեւ էպոսագետի այն հայտարարությանը, թե իր մեքենան Հայրիկյանից թանկ է: ‘’Ինձ թվաց, նա ասաց՝ իմ ամենաէժան մեքենան Հայրիկյանի մեքենայից թմանկ է: Ես ասեցի`մարդ է, նյութականով է ապրում: Հետո մի երկու հոգով ասեցին, որ էդ մարդն ասում է՝ իբր իր մեքենան Հայրիկյանից թանկ է: Էլ ես ընդհանրապես էդ մարդուն ուզեցի չնկատել: Ես էդ մարդու հետ երբեք չեմ առնչվել, բայց եթե նա ընդունակ է իր մեքենան իրմ մեքենայի հետ համեմատել կամ առավել ևս իր մեքենա ինձ հետ համեմատել, ես չեմ ուզենա որևէ մարդու մեջ տարօրինակություններ տեսնել, բայց դա արդյոք տարօրինակ չէ բոլորիս համար’’,-նշեց նա
Վերջում Պարույր Հայրիկյանը հայտարարեց, որ”դեռեւս այսօր -վաղը էականաորեն ամենի ինչ փոխելու հանարվորութուն դեռ կա” եւ որ իր վարկանիշն այս պահին այքան է, որ երկրորդ փուլում ինքն է որոշելու թե, ”որ ուղղությամբ ենք շարժվում’’: