04 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

«Փորձեք ինձ հեռացնել… էդքան դուխ ունե՞ք». Փոստանջյանը տաքացավ

Պետաիրավական հանձնաժողովի նիստի ընթացում, որտեղ ՄԻՊ-ի պաշտոնի համար առաջադրված երեք թեկնածուներից այսօր կընտրվի մեկը, հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը Զարուհի Փոստանջյանին խնդրեց անդրադառնալ վերջինիս մասնագիտական որակավորմանը, ապա արձանագրեց, որ Փոստանջյանի դիպլոմը ոչ պետական բուհի դիպլոմ է, ուստի տվյալ հանգամանքին հարկավոր է ուշադրություն դարձնել:

Պետաիրավական հանձնաժողովի նախագահը նշեց, որ կդիմի իրավասու մասնագետներին, որպեսզի վերջիններս քննեն այն հարցը, թե արդյո՞ք նորմալ է այն, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի դիպլոմը ոչ պետական նմուշի լինի: Փոստանջյանը նշեց, որ խնդիր չի տեսնում այն հարցում, որ իր դիպլոմը ոչ պետական նմուշի է:

«Ես ունեմ փաստաբանի հավաստագիր ու բավականին երկար ժամանակ իրականացրել եմ փաստաբանական գործունեություն: Իսկ մնացած բաները, որ նշեցիք, Ձեր կարծիքն է միայն»:

Կրքերը թեժացան, երբ Հովհաննես Սահակյանը նշեց, թե Փոստանջյանի կրթությունը հակասում է Բարձրագույն և հետբուհական կրթության մասին ՀՀ օրենքին, ուստի տվյալ խնդիրը հարկավոր է լրջորեն քննարկել: Պետաիրավական հանձնաժողովի նախագահը հավելեց, որ, այդուամենայնիվ, Փոստանջյանն առայժմ չի հեռացվի թեկնածուների շարքից: Ի պատասխան սրա՝ Փոստանջյանը նշեց, «Միայն փորձեք ինձ հեռացնել… Էդքան դուխ ունե՞ք»:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ