18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Վրաերթի է ենթարկել հղի կնոջը

Այսօր` փետրվարի 11-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: ժամը 15:00-ի սահմաններում Կոմիտասի պողոտայի թիվ 60/2 շենքի առջևի ավտոկայանատեղում, Չարենցավան քաղաքի բնակիչ 37-ամյա Արա Շահբազյանը, վարելով “Մեծն Կայզեր” ՍՊԸ-ին պատկանող և իրեն ամրակցված «Նիսսան» մակնիշի L 2208 համարանիշի ավտեմեքենան, վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 33-ամյա Արփինե Բարիղամյանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենանով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է “Մոր և մանկան առողջության” պահպանման գիտահետազոտական կենտրոն, քանի որ Ա. Բարիղամյանը եղել է հղի: Բժիշկների գնահատմամբ նրա և երեխայի կյանքին վտանգ չի սպառնում: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ