20 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

”Ազատության հրապարակ”-ը վերսկսում է քաղաքական զբոսանքները /ֆոտո, վիդեո/

Քիչ առաջ Սարյանի պուրակում մեկնարկեց “Ազատության հրապարակ” քաղաքացիական նախաձեռնության առաջին զբոսանքը: Նախաձեռնության անդամները ՀԱԿ համակիրներն են, որոնք մինչ այդ Ազատության հրապարակում պարբերաբար քաղաքական զբոսանքներ էին կազմկերպում, այժմ նրանք համախմբվել են այս նախաձեռնության շուրջ:

Նախաձեռնող խմբի անդամներն ընթերցեցին քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը, որտեղ մասնավորապես նշվում էր, որ իրենք շարունակելու են պայքարը “իշխանությունը բռնազավթած Սերժ Սարգսյանի ռեժիմի դեմ” եւ ողջունում են ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից ՀԱԿ կուսակցության ստեղծումը:

“Ազատության հրապարակի” ներկայացուցիչները հայտարարեցին, որ այսուհետ վերսկսելու են ամենօրյա քաղաքական զբոսանքները եւ ամեն օր ժամը 18.00-ից սկսած նաեւ անդամագրում է իրականացվելու` ՀԱԿ կուսակցությանը միանալու համար: Նշենք, որ ՀԱԿ վերնախավից այստեղ ներկա  էր միայն նախկին զինդատախազ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, որը մինչ միջոցառման մեկնարկը զրուցեց Սարյանի պուրակում հավաքված ՀԱԿ համակիրների հետ:

Նախաձեռնության հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ. 

Հայտարարություն 
 
1. Հաշվի առնելով, որ Հայաստանում իշխանության գլխին  կանգնածեն դեռևս Մարտի 1-ի 

ոճրագործության արդյունքում վերարտադրված հանցավոր տարրերը,  ինչի արդյունքում  Հայաստանում շարունակվում է նախագահի աթոռը բռնազավթած Սերժ Սարգսյանի և նրա մերձավոր շրջապատի ամենաթողությունը, քաղաքացիների ամենօրյա թալանը և հետևողական հալածանքները 

 

2. Նկատի ունենալով, որ քրեական տարրերի վրա հիմնաված և քրեական բարքերով առաջնորդվող իշխանության հակաժողովրդականգործունեությունը նպաստում է երկրում գործազրկության, աղքատության, մարդու իրավունքների ամենօրյա ոտնահարման, արտագաղթի, բանակում բարոյահոգեբանակ վիճակի վատթարացման ծավալների մեծացմանը, ինչը հղի է Հայաստանի շհամար անդառնալի,  ծանր հետևանքներով՝ ընդհուպ մինչև անկախության կորուստ:  

 

Որպես Հայաստանի ապագայով մտահոգված և հինգ տարվա ընթացքում Հայաստանում սահմանադրական կարգի վերականգնման գործինլծված քաղաքացիներ, քաջ գիտակցում ենք, որ ստեղծված խնդիրները լուծելու և անցանկալի զարգացումները կանխելու միակ ելքը՝ օրառաջ գործող վարչախմբի տապալումն ու ազատ ընտրությունների միջոցով լեգիտիմ իշխանությունների ձևավորումն է:

Մենք` դեռևս 2008թ. մարտի 21-ից ի վեր Ազատության հրապարակի շրջափակված լինելու պայմաններում նախ Հյուսիսային պողոտայում,ապա Սարյան պուրակում ամենօրյա բողոքի միջոցառումներ անցկացնող քաղաքացիներս վերահաստատում ենք մեր պատրաստակամությունն  ու վճռականությունը շարունակելու ամենօրյա պայքարը հանուն ազատության, հանուն Հայաստանում Սահմանադրական կարգի վերականգնման:

 

Ողջունելով Հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ նախաձեռնած “Հայ ազգային կոնգրես” կուսակցություն ստեղծելու գործընթացը հայտարարում ենք` “Ազատության հրապարակ”  նախաձեռնությունը  ողջ  կազմով միանում է այդ նախաձեռնությանը,  ինչպես անցած տարիների ընթացքում  այսուհետ  ևս  պայքարը Հայ ազգային  կոնգրեսի  և նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ շարունակելու նպատակով:

 

Կոչ ենք անում Հայաստանի ապագայով մտահոգ բոլոր քաղաքացիներին միանալ երկիրը հանցագործ իշխանավորներից ազատելու և Հայաստանը օրենքի պետություն դարձնելու պայքարին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ