23 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Յուրաքանչյուր պահի Անդրիասի վիճակը կարող է կտրուկ վատանալ

ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանն  այսօր  այցելեց հացադուլի մեջ գտնվող ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին: Երկարատև զրույցի ընթացքում Հայկ Դարբինյանը հետաքրքրվեց նրա ինքնազգացողությամբ, ապա մասնագիտորեն մանրամասն  բացատրեց, թե շարունակվող հացադուլն ինչ բարդություններ ու հետևանքներ կարող է առաջացնել օրգանիզմում։ Տեղեկացնելով, որ յուրաքանչյուր պահի վիճակը կարող է կտրուկ վատանալ, նախարարի առաջին տեղակալն Անդրիաս Ղուկասյանին հորդորեց դադարեցնել հացադուլը։

Հայկ Դարբինյանը շարունակեց պնդել, որ  միայն լաբորատոր-գործիքային համալիր հետազոտությունների արդյունքում կարելի է նրա առողջական վիճակի մասին ամբողջական պատկերացում կազմել։ Միաժամանակ նա նշեց, որ նախարարությունը պատրաստակամ է ցանկացած պարագայում աջկցել թե՛ լաբորատոր-գործիքային հետազոտություններ կազմակերպելով, թե՛  անհրաժեշտ բուժում իրականացնելով և անգամ խորհրդատվություն տրամադրելով։

Անդրիաս Ղուկասյանը շնորհակալություն հայտնեց փոխնախարարին  այցելելությաին համար և  խոստացավ անհրաժեշտության դեպքում հեռաձայնել։ Ի դեպ, նախարարի առաջին տեղակալի ներկայությամբ չափվեց Անդրիաս Ղուկասյանի զարկերակային ճնշումը (այդ պահին` 90/60)։

ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ հացադուլի վայրում շարունակվում է 24-ժամյա  բժշկական հսկողությունը։

 

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ