15 Հունիսի, Saturday, 2024
KFC

Ռեկորդային ցուցանիշ. Հայկական Ժամանակ

ՀՀ ֆինանսների նախարարությունը թերթի տեղեկություններով` կանխատեսել է, որ այս տարվա առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները կարող են թերակատարվել մինչեւ 15 տոկոսով: Սա ռեկորդային ցուցանիշ կլինի: Սա պայմանավորված է տարվա առաջին ամսվա ընթացքում արձանագրված մի քանի ցուցանիշներով: Պաշտոնապես դեռ չի հրապարակվել, բայց հունվարին կտրուկ նվազել են ՌԴ-ից ստացվող մասնավոր տրանսֆերտները, մանրածախ առեւտրի ծավալը եւ այլն: Բայց բյուջեի հարկային եկամուտների նվազման պատճառներից մեկը լինելու է հանքարդյունաբերական ձեռնարկությունների հարկերի կտրուկ նվազումը: Բանն այն է, որ դրանցից մի քանիսը անցած տարի գերավճարներ են կատարել եւ այս տարվա սկզբին չեն վճարելու: Ընդ որում, նույնիսկ այդ գերավճարների պայմաններում հարկային եկամուտները 2015-ին թերակատարվեցին 80 մլրդ դրամով:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում : 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ