08 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Հայրիկյանը “անհաղթահարելի խոչընդոտ” է դառնում բյուջեի համար

Փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրությունների քվեաթերթիկների տպագրությունը փետրվարի 8-ից սկսվել եւ շարունակվում է: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:

“Քանի որ դեռ չկա Սահմանադրական դատարանի որոշումը` քվեարկությունը հետաձգելու մասին, ապա ըստ ժամանակացույցի` ընտրական բոլոր գործընթացները շարունակվում են”,-ասաց նա: Տպագրվելու է 2 մլն 579 քվեաթերթիկ` մեկ քվեաթերթիկը 5 դրամ արժողությամբ: Ընդհանուր առմամբ քվեաթերթիկների տպագրության վրա ծախսվելու է 12 մլն 895 հազար դրամ: 

Փաստորեն, եթե քվեարկության օրը հետաձգվի, ապա տպագրված բոլոր քվեաթերթիկները, բնականաբար կոչնչացվեն: Ստացվում է Հայրիկյանը անհաղթահարելի խոչընդոտ է առաջացնում պետության համար: Կրկնակի տպագրության փոխարեն գուցե պետբյուջեի միջոցները ուղղվեին սոցիալական այլ ծրագրերի:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ