04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Բունդեսլիգայից ազգային հավաքական կվերադառնամ հունվարին. Արսեն Ջուլֆալակյան

Հունահռոմեական ըմբիշ, Օլիմպիական մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանն արդեն չորրորդ տարին է, որ հանդես է գալիս Գերմանիայի բունդեսլիգայում:  Henaran.am-ի հետ զրույցում Արսենը պատմեց, որ ինչպես ֆուտբոլն, այնպես էլ բռնցքամարտն այնտեղ բավական զարգացած են:  2010թ-ին իր թիմը` ‘Կաեսֆալե’ ակումբը, դարձել է Գերմանիայի առանջնության չեմպիոն: ‘Այնտեղ օրենքները տարբերվում են Եվրոպայի ու Աշխարհի առանջնության կանոններից: Հուսով եմ` կկարողանամ այնտեղ թիմայինով դառնալ չեմպիոն’,-նշեց ըմբիշը` հավելելով, որ հունվարին կվերադառնա ազգային հավաքական:

Խոսելով այս տարվա ամառային Օլիմպիադայի արդյունքների մասին, որտեղ Հայաստանը նվաճել էր երկու բրոնզե և մեկ արծաթե մեդալ` Արսենն ասաց, որ Օլիմպիադայի արդյունքներն անկանխատեսելի են:

‘ Շատ անկանխատեսելի են, դրա համար էլ կոչվում են Օլիմպիական խաղեր. ոչ մեկը չի կարող ոչինչ մինչև մրցաշարն ասել: Շատ անվանի մարզիկներ չեն կարողացել հաջողության հասնել Օլիմպիադայում’: Հաջողության չհասած հայ մարզիկները ևս չեն հասկանում, թե ինչ կատարվեց, քանի որ բավական լավ պատրաստվածություն են ունեցել:

Նրա խոսքով` Օլիմպիադայում պատասխանատվությունն ավելանում է.

‘Տարիների ընթացքում ապացուցում ես, որ դու լավագույնն ես, և այնտեղ էլի պետք է ապացուցես, որ դու լավագույնն ես, իսկ շատ մարզիկներ երևի չեն դիմանում հենց այդ պատասխանատվությանը’,-բացատրեց արծաթե մեդալակիրը:

 

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ