17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Սա էլ Կոկա-կոլա չէ. Հայրիկյանը 24 ժամ ունի

Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն ընդամենը 24 ժամ ունի՝ ՍԴ-ից իր դիմումը ետ վերցնելու համար: Այս մասին այսօր ՍԴ-ի դիմաց լրագրողներին հայտնեց ինքը` Հայրիկյանը: Նրա խոսքով՝ միասնական թեկնածու կլինի այն դեպքում, երբ բոլոր ընդդիմադիր թեկնածուները պատրաստ կլինեն հանել իրենց թեկնածությունները: Ինչ վերաբերում է իր թեկնածությունը հանելուն, ապա Հայրիկյանը նշեց. ՛՛Սա Կոկա-կոլա չէ, որ մի հատ էլ փորձես՛՛:

Նշենք, որ ՍԴ-ից Հայրիկյանը վերադարձով ՛՛Սուրբ Գրիգոր Լուսավորիչ՛՛ բժշկական կենտրոն:

Հիշեցնենք, որ այսօր նախագահի թեկնածուն դիմել էր ՍԴ՝ ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու համար: Ըստ Սահամանդրության՝ նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով։

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ