08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Հրդեհ “Մայամի” ռեստորանային համալիրում

Փետրվարի 9-ին, ժամը 14.14-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արտաշիսյան փողոցի և Բագրատունյաց պողոտայի խաչմերուկում` “Մայամի” ռեստորանային համալիրում:  Դեպքի վայր են մեկնել 4 մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:

Հրշեջ – փրկարարները հյուրանոցից դուրս են բերել Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներ Բոդուլ Լաքշմանին (ծնվ.1987 թվ.)և Վասուդ Դևին :Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.37-ին, մարվել` 14.51-ին: Այրվել է ռեստորանահյուրանոցային համալիրի տանիքը (100 քմ) և 3-րդ հարկի սենյակներից մեկում` գույքը և կախովի առաստաղը:

Դեպքի մասին տեղյակ են պահվել էլ. ցանցի և “1-02” ծառայության հերթապահները:
Տուժածներ չկան:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ