Հիվանդանոցից` Անդրիասի մոտ նամակ հանձնելու
Նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը քիչ առաջ այցելել է ՀՀ ԳԱԱ շենքի դիմաց հացադուլ անող թեկնածու Անդրիաս Ղուկասյանին եւ վերջինիս անձամբ հանձնել նախագահական ընտրությւոններում միասնակբար մեկ թեկնածուով հանդես գալու ընդդիմությանն ուղղված իր առաջարկ-նամակը:
Այս մասին Henaran.am-ը տեղեկանում է Պարույր Հայրիկյանի ֆեյսբուքյան էջից: ”Անդրեաս Ղուկասեանին եմ հանձնել բաց նամակը հանդես գալու որպես միացեալ թեկնածու”,-գրառում է թողել Պարույր Հայրիկյանն ու հրապարակել հանդիպման լուսանկարները:
Հիշեցնենք, որ այօսր Պարույր Հայրիկյանը նախագահի ընդդիմադիր թեկնածուներին բաց նամակ է հղել եւ առաջարկել մեկ միասնական թեկնածուով պայքարել: Ըստ Հայրիկյանի ընտրությունները 14 օր հետաձգելու դեպքում դա հնարավոր է անել: