08 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ես իրեն ‘’Դուք’’-ով չէի դիմի. ի՞նչն է իրականում ջղայնացրել Հայրիկյանին

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի պատասխանը ԱԻՄ նախագահ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին չուշացավ:

Henaran.am-ի խնդրանքով Վահան Հովհաննիսյանը մեկնաբանեց  Հայրիկյանի այսօրվա հայտարարությունը, որտեղ Հայրիկյանը պատասխանել է նախօրեին Վահան Հովհաննիսյանի` իր դեմ իրականացված մահափորձի եւ այն ռուսական իմերիալիզմի հետ կապելու վերաբերյալ արձագանքին:

Վահան Հովհաննիսյանն ասաց, որ ինքը Հայրիկյանին ‘’Դուք’’-ով չէր դիմի եւ երեւի ‘’ինքնասիրահարվածության արտահայտություն է’’, իր խոսքերը Հայրիկյանն իրեն է վերագրել:

‘’Այն, ինչ ես ասում էի,  չեմ հասկանում, թե  ինչու է Պարույր Հայրիկյանն իր վրա վերցրել: Հավանաբար  ինքնասիրահարվածության արտահայտություն  է դա: Խոսքը նրա մասին է, որ Հայաստանի այս ընտրությունները այն աստիճան աշխարհում ոչ մեկին չեն հետաքրքրում այլեւս, քաղաքական դաշտն այնքան է դեւալվացիայի ենթարկվել, որ ես չեմ տեսնում, որ որեւէ երկրի գաղտնի  ծառայությունը շահագրգռված  լինի թեկնածուներից որեւէ մեկին խփել այստեղ: Եվ ես դրա համար էլ ասացի` դուք ո՞ վ եք, որ ձեզ կրակեն:

Ես իրեն ‘’Դուք’’-ով չէի դիմի: Ես նկատի ունեի այսօրվա ամբողջ քաղաքական դաշտը, որը անապատացած է, ամայի անապատ է դարձրել իշխանությունը: Եվ,  եթե ինչ-որ մեկը սիրամարգի պես էդ դաշտում իրեն շատ կոմֆորտային վիճակում է գտնում, ես դա չեմ հասկանում եւ հարցնում եմ`  ի՞ նչ շահ պիտի ունենան ռուսական իմպերիալիզմը կամ որեւէ այլ երկիր այս կամ այն թեկնածուին վնաս տալու մեջ:

Էս  հարցն է, որ նրան ջղայնացրել է, բայց իրականում, իհարկե, սա ձեւականություն է’’,- Henaran.am-ին ասաց Վահան Հովհաննիսյանը: 

ՀՅԴ-ական գործչի խոսքով, իրականում Պարույր Հայրիկյանին այլ հարց է նյարդայնացրել.’’Իրականում իրեն ջղայնացրել է այն, որ երբ ինձ հարցրեցին, թե այս ամենի մեջ ի՞նչն է ինձ մտահոգիչ թվում, ես ասացի, որ ինձ մտահոգիչ է թվում Անդրիաս Ղուկասյանի հացադուլը,  ոչ թե հարձակումը Պարույր Հայրիկյանի նկատմամբ’’:

Այսինքն, քաղաքական խա՞նդն է Ձեր կարծիքով, Պարույր Հայրիկյանին ստիպել նման կերպ արձագանքել Ձեր հայտարարությանը: Henaran.am– ի ճշտող հարցին Վահան Հովհաննիսյանը պատասխանեց. ‘’Ես կարծում եմ, որ իր դրդապատճառների մասին ավելի լավ կլինի իրեն հարցնել’’:

Հիշեցնենք, որ Վահան Հովհաննիսյանը հայտարարել էր.’’ Արա դուք ո՞վ եք, որ ձեզ կրակեն, կարաք մի հատ ինձ բացատրեք’’:  Սրան հաջորդել էր Հայրիկյանի պատասխանը, որտեղ վերջինս նշել էր, թե ՀՅԴ-ական գործչի ‘’ տեռորապաշտ էութիւնը ծանր է տանում որեւէ տեռորիստի ձախողումը եւ հավելել, որ ‘’ սկսվել է ԿԳԲ-ի բոլոր գաղտնի գործակալների ինքնաբացայայտումը’’։ 

Հայրիկյանը սպառնացել էր Վահան Հովհաննիսյանին` Ֆեյսբուքում հրապարակել նրա` ԱՄԿ 40-ամյակի ելույթը: Այս կապակցությամբ Վահան Հովհաննսիյանը  Henaran.am-ին ասաց. ‘’Է,  թող անի, ես, ճիշտն ասած լավ չեմ  հիշում` ինչի մասին է գնում խոսքը, բացարձակ պատկերացում չունեմ, թող անի, կտեսնենք’’:

Հ.Գ. Մեր նյութն արդեն հրապարակվել էր, երբ Վահան Հովհաննիսյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում առավել մանրամասն արձագանքեց Հայրիկյանի մեղադրանքներին: ՀՅԴ-ական պատգամավորի արձագանքը` այստեղ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ