24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Որտեղից է փչում ստոմատոլոգների դեմ քամին

Այս քամին ուրիշ տեղից է փչում: Որոշ անձինք ստեղծում են ստոմաատոլոգիայի համացանցեր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց բժիշկ-ստոմատոլոգ Արմեն Վանցյանը: Նա չցանկացավ անուններ նշել, քանի որ դեռ հստակ տեղեկություն չունի: Նրա համոզմամբ՝ արտերկրից բավական մեծ քանակությամբ թանկարժեք սարքավորումներ են ներմուծվում Հայաստան և մեծ կլինիկաներ են ստեղծվելու:

Ստոմատոլոգը նշեց, որ խոսակցություններ կան, որ Երևանում հարկումը կիրականացվի 60 000 դրամով, իսկ մարզերում`40 000: Հարկային փոփոխությունների արդյունքում, ըստ Արմեն Վանցյանի, երիտասարդ մասնագետները կմնան առանց աշխատանքի, իսկ մասնագետների մյուս մասը կարտագաղթի:

Արմեն Վանցյանը տեղեկացրեց, որ ստոմատոլոգները և իրենց ընտանիքները նախագահական ընտրություններում չեն ընտրելու Սերժ Սարգսյանին: “Կան մասնագետներ, ովքեր հունվար և փետրվար ամիսներին ոչ մի աշխատանք չեն իրականացրել, սակայն արդեն պետք է հարկ մուծեն, սակայն ինչ հաշվի`պարզ չէ”,-ասաց նա:

Հանդիպմանը ներկա Հայաստանի սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը նշեց, որ հաստատագրված հարկումը սխալ է,և պետք է եկամուտը, շրջանառությունը  հարկվի:

“Սա հերթական հարվածն է փոքր և միջին ձեռնարկություններին: Դրանից հետո հերթը կանցնի անշարժ գույքի գործակալներին,տաքսու վարորդներին”,-ասաց նա:

Հիշեցնենք, որ այսօր ստոմատոլոգների միջազգային օրն է: Իսկ ստոմատոլոգները շարունակում են պայքարել անցած տարեվերջին փոփոխված “Արտոնագրային վճարումների” մասին օրենքի դեմ, որով սահմանվում է, որ ստոմատոլոգները մեկ բոռ մեքենայի համար ամսական 80 հազար դրամ պետք է վճարեն:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ