08 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայրիկյանը ”ուխոդ” է անում. Արամ Հարությունյան

Պարույր Հարյրիկյանը փորձում է’’ուխոդ անել’’: Այսօր անդրադառնալով մահափորձի ենթարկված թեկնածու Պարույր Հայրիկյանի` ՍԴ դիմել-չդիմելու հարցին, ‘’Հենարան ‘’ մամուլի ակումբում հայտարարեց արդեն նախկին թեկնածու, ‘’Ազգային համաձայնություն’’ կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:

Նրա խոսքով, Րաֆֆի Հովհաննիսյանի շահերից չի բխում `միանալ մեկ միասնական թեկնածուով հանդես գալու Հայրիկյանի կոչին: Այս կոչով, ըստ բանախոսի, Հայրիկյանն ‘’ուխոդ’’ է անում եւ պատասխանատվությունն իր վրայից հեռացնում:

Արամ Հարությունյանի համոզմամբ, Րաֆֆի Հովհաննիսյանի համար առավել շահեկան է ‘’նախնական սցենարը’’` Րաֆֆի Հովհաննիսյանը երկրորդ հորիզոնականում: ‘’ՀՀԿ-ն աճուրդը հայտարարել էր 2-րդ տեղի համար’’,-նկատեց նա:

Արամ Հարությունյանն ասաց նաեւ, թե չի կարծում, որ Հայրիկյանը գիտի` պետք է դիմի ՍԴ, թե ՞` ոչ. ’’Կամ դիմում են  կամ չեն դիմում, ի ՞նչ են ուզում Բագրայանից կամ Հովհաննիսյանից’’,-նկատեց նա:  Իսկ թե ով գիտի նրա փոխարեն, բանախոսը չբացահայտեց:

Նա տարակուսանք հայտեց, որ Հայրիկյանի առողջական վիճակը վիրահատությունից հետո վատացել է.’’Առաջին անգամ եմ լսում, որ պատրոնը հանելուց մի շաբաթ հետո վիճակը վատանա’’

Արամ Հարությունն ասաց նաեւ, որ Հայրիկյանը պետք է ներողություն խնդրի մահափորձի հետ կապված քաղաքական հետքը շեղելու համար.’’Հայրիկյանը դեգերումների մեջ է: Ինչ էլ ասեն` իրենք իրենց հակասելու են, քանի որ նրա դիրքերն ի սկզբանե պարտվածի է: Իմ կարծիքով` թեկնածու պետք է ներողություն խնդրի քաղաքական հետքը շեղելու համար’’:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ