08 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սերժ Սարգսյանի շտաբում իրար միս են ուտում. Արամ Հարությունյան

 “Ազգային համաձայնություն” կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը այսօր ‘’Հենարան’’ մամուլի ակումբում հայտարարեց, թե Հայաստանի նախագահական ընտրություններից հետո էլ ավելի է ակտիվացնելու իր գործունեությունը:

Նրա համոզմամբ, ընտրություններից հետո Հայաստանի քաղաքական դաշտում նոր , ‘’մաքրված ‘’ իրավիճակ է ստեղծվելու:Նածագահի արդեն նախկին թեկնածուի խոսքով` ընտրություններից հետ ինքն ու ‘’Ազգային համաձայնությունը’’ մեծ դերակատարություն են ունենալու այս դաշտում:

Արամ Հարությունյանը ողջունեց ՀԱԿ կուսակցության ստեղծումը եւ ասաց, որ այնտեղ կլինեն մարդիկ, որոնք միայն մանդատի համար չէին պայքարում: Արամ Հարությունյանի մատնանշած ‘’մաքրված’’ դաշտում արդեն նախկին թեկնածուն ներառեց նաեւ ՀՅԴ-ին ու ԲՀԿ-ին: ԲՀԿ-ում էլ, Արամ Հարությունյանի խոսքով, ‘’էտման գորընթաց’’ է տեղի ունենում: ‘’Էն ժամանակ էդ մարդկանց ուղարկել են ԲՀԿ, հիմա նրանք հետ են գնում: Մաքրված ԲՀԿ-ն էլ կլինի’’,-նշեց բանախոսը:

Իսկ թե ինչ փոփոխություններ կարող են լինել Հայաստնանում այն դեպքում, երբ ընտրություններն ավարտված կլինեն, Հարությունյանը պարզաբանեց այսպես.

‘’Ընտրությունները ավարտվելու են, բայց ոչ ոք չէր մտածում, որ 96-ի ընտրություններից հետո Տեր-Պետրոսյանը հրաժարական կտա: Իշխանության մեջ ոչինչ հարթ չէ: Նախընտրական շտաբում իրար միս են ուտում: Նրանք ավելի շատ ատում են իրար, քան ընդդիմությանը, այնպես, որ իրենք իրենց մաս-մաս կանեն եւ հարցը կլուծեն’’:

Արամ Հարությունյանը հավելեց, թե այսօր նախագահական ընտրությունների հիմնական խնդիրը ընտրողների մասնակցությունն է, քանի որ, ըստ նրա, միայն ՀՀԿ-ն է ընտրողներ ‘’տանելու’’:

‘’Եթե իշխանությունը իր առջեւ տեսավ ժողովուրդ եւ մաքրված ընդդիմություն, ապա գնալու է լուրջ զիջումների, իսկ դա առաջին հերթին արտահերթ խորհրդարանական ընտրություններն են լինելու’’,-եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ Արամ Հարությունյանը մեկ օր ԿԸՀ-ի դիմաց հացադուլ հայտարարեց եւ երեկ` փետրվարի 8-ին ինքնաբացարկ ներկայացրեց:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ