25 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Տեր-Պետրոսյանը` բացահայտ Բագրատյանի դեմ

”Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ” կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը կարծում է, որ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը ոչ պատեհ ժամանակ տվեց իր հարցազրույցն ու հայտարարեց, որ ՀԱԿ-ը վերածվելու է կուսակցության:

”Հիմա հարմար պահ չի, հիմա ոչ հնարավոր է լրջորեն քննարկել, զբաղվել այդ հարցով, անձամբ ես զբաղված եմ Հրանտ Բագրատյանի քարոզարշավով”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Գիմիշյանը: Նա հիշեց, որ նախկինում էլ է այս գաղափարը հնչել, և նախկինում էլ կուսակցությունների մեծամասնությունը համամամիտ չի եղել:

”Գուցե ամենահարմար պահն է իրենց համար, Կոնգրեսը ծանր վիճակում է: Հաջորդ նիստին Մակեյանը ևս դնելու էր առողջացման փաթեթը, ինչպես նաև Զուրաբյանի հեռացման հարցը: Միգուցե դա էլ է նպաստել, որ այս որոշումն ընդունվի, բայց ավարտվեին ընտրությունները, մենք էլ այդ ժամանակ կմտածեինք”, -նկատեց նա:

Գիմիշյանը չի բացառում, որ կուսակցություն ստեղծելու գաղափարով ՀԱԿ-ը և Տեր-Պետրոսյանը ցանկանում էին նաև վնասել ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ”Ազատություն” կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանին, նրան հատկացվող ուշադրությունը ”խլել”:

”Իհարկե, հնարավոր է, իրենք դե բացահայտ են պայքարում Բագրատյանի դեմ, բացահայտ քարոզ են տանում, որ չքվեարկեն ՀԱԿ անդամները, ընդդիմադիր զանգվածը”,-պատմեց Գիմիշյանը: 

Հարցին, թե արդյոք Բագրատյանի հետ շփվում են ՀԱԿ խմբակցության մյուս պատգամավորները, նա պատասխանեց, որ տեղյակ չի, սակայն նրանց վարքն ընդհանրապես դրական չի համարում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ