07 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Սա լուրջ հարց է. Բագրատյանը` Հայրիկյանի առաջարկի մասին

Նախագահի թեկնածու, “Ազատություն” կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը մեկ միասնական թեկնածուով հանդես գալու մասին Պարույր Հայրիկյանի նամակից հինգ րոպե առաջ է տեղեկացել:

Այս մասին Henaran.am-ի հարցին ի պատասխան, քիչ առաջ ասաց Հրանտ Բագրտյանը: Մենք հետաքրքրվեցինք, թե հակվա՞ծ է արդյոք պարոն Բագրատյանը նման զարգացման:

”Ինձ հինգ րոպե առաջ են ասել, սա լուրջ հարց է, պետք է քննարկել: Ես որեւէ հարցի չեմ պատասխանում”,-մեզ հետ հեռախոսազրույցում ասաց նա:

Նախագահի մյուս թեկնածուի` Րաֆֆի Հովհաննիսյանի մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն էլ Henaran.am-ին փոխանցեց, որ այս պահին Րաֆֆի Հովհաննիսյանը Գեղարքունիքի մարզում քարոզարշավ է իրականացնում եւ վերջինիս հետ կապվելն այս պահին հնարավոր չէ: Խուրշուդյանը հավելեց, որ Հայրիկյանի նամակի մասին նոր է իմացել եւ դեռ չի հասցրել ծանոթանալ:

Հիշեցնենք, որ ժամեր առաջ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը բաց նամակով դիմել է նախագահի ընդդիմադիր թեկնածուներին`Հրանտ Բագրատյանին եւ Րաֆֆի Հովհաննիսյանին` առաջարկելով միասնաբար հանդես գալ եւ առանձին-առանձին  չպարտվել:

Հայրիկյանը նշել է, որ եթե նախագահական ընտրությունները 14 օրով հետաձգվեն, հնարավոր կլինի մեկ միասնական թեկնածու առաջարկել: Հիշեցնենք, որ ընտրությունները հետաձգելու համար ՍԴ դիմում ներկայացնելու ժամկետն ավարտվում է վաղը` հունվարի 10-ին:

Սահմանադրության 75-րդ հոդվածի համաձայն, ՀՀ նախագահի թեկնածուի համար առաջացած խոչընդոտներն անհաղթահարելի կամ վերացած ճանաչելու վերաբերյալ ՍԴ կարելի է դիմել ոչ ուշ, քան ընտրության օրվանից ութ օր առաջ։

Հաշվի առնելով ստեղծված վիճակը, ՍԴ-ն շաբաթ եւ կիրակի օրերին հերթապահությամբ է աշխատում: Գուցե Հայրիկյանը դիմո՞ւմ բերի:

Հ.Գ. Հրանտ Բագրատյանը հարցին կարճ անդրադարձել է նաեւ այսօր Աշտարակում քարոզարշավի ժամանակ 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ