08 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

“Ջիպի” վարորդը դանակահարել է “Բոգդանի” վարորդին

Երևան քաղաքի Ավան ր Նոր-Նորք վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Թ. Ավետիսյանի:

Թադևոս Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. սեպտեմբերի 9-ին` ժամը 15.00-ի սահմաններում, Գյուլիքեխվյան փող. 15 շենքի մոտ իր կողմից վարած Ջիպ Գրանդ Չերոկի մակնիշի ավտոմեքենայով բախվել է Գառնիկ Զաքարյանի կողմից վարած Բոգդան մակնիշի թիվ 43 երթուղային ավտոբուսին, այնուհետև իջնելով մեքենայից, առանց շարժառիթի խուլիգանական դրդումներով դանակով հարվածել է վերջինիս և դիտավորությամբ պատճառել առողջության միջին ծանրության վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածք:

Իրեղեն ապացույց է ճանաչվել տաբատը` փաթեթավորված և կնիքված ՀՀ փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի ծրարների համար կնիքի դրոշմով:

 

Աղբյուրը`Իրավաբան.net

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ