16 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԿԸՀ-ն ընդունեց Հարությունյանի ինքնաբացարկը

ԿԸՀ-ն այսօր հրավիրված նիստում քննարկեց ”Ազգային համաձայնություն” կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի ինքնաբացարկի դիմումը, որով Հարությունյանը հրաժարվում էր նախագահական ընտրությունների մրցապայքարից: Որոշումն ընդունվեց միաձայն: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնեց, որ բացի Արամ Հարությունյանից այլևս ոչ մի թեկնածու ինքնաբացարկ չի հայտնել: Ըստ այդմ` քվաթերթիկում գրված են լինելու նախագահի յոթ թեկնածուների անունները:

Հիշեցնենք, որ Արամ Հարությունյանը երեկվանից հացադուլ էր անում ԿԸՀ-ի դիմաց: Մեկօրյա հացադուլից հետո նա ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանին ներկայացրեց ինքնաբացարկի դիմումը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ