Արամ Հարությունյանը գնաց հաց ուտելու. մնացին յոթը /ֆոտո, վիդեո/լրացված/
“Ազգային համաձայնություն” կուսակցության նախագահ, նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը քիչ առաջ ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանին ներկայացրեց իր ինքնաբացարկի մասին դիմումը: Նախքան ԿԸՀ բարձրանալը, նախագահի թեկնածուն զրուցեց լրագրողների հետ եւ ասաց, որ չի համարում, թե մեկօրյա հացադուլը ապարդյուն է անցել իր համար: “Անօգուտ էր մյուս թեկնածուների համար”,-ասաց Հարությունյանը: Ապա նա ընթերցեց ԿԸՀ ներկայացվելիք հայտարարությունը:
Լրագրողների հետ զրուցելուց հետո Արամ Հարությունյանը մտավ ԿԸՀ, բարձրացավ քարտուղարի առանձնասենյակ, քանի որ Սմբատյանը տեղում չէր, Արամ Հարությունյանը մի քանի րոպե սպասեց, մինչեւ որ ժամանեց Սմբատյանը: Նրանք մտան առանձնասենյակ, որտեղ Սմբատյանն ընթերցելով Հարությունյանի ներկայացրած փաստաթուղթը, ասաց, որ դա վավերական է:
ԿԸՀ-ն այսօր նիստ ունի եւ մինչ այդ անպայման կքննարկեն նաեւ Հարությունյանի ինքնաբացարկի որոշումը: Հարությունյանը չցանկացավ ներկա գտնվել նիստին եւ լքեց ԿԸՀ-ն: Նա լրագրողներին հայտնեց, որ վերադառնում է տուն, որտեղ թեկնածուին իր սիրելի կերակուրը` քյալլագորն է սպասում:
Մանրամասները`տեսանյութում