28 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Հայրիկյանի դեմ մահափորձ իրականացնողները խոստովանել են

Ս.թ փետրվարի 7-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ՀՀ Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով, ձերբակալվել են Երևան քաղաքում ոչ լեգալ կարգավիճակում գտնվող 1966թ. ծնված, որոշակի զբաղմունք չունեցող, նախկինում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտված Խաչատուր Ալբերտի Պողոսյանը և 1972թ. ծնված, Սամվել Ալբերտի Հարությունյանը:

Ա. Պողոսյանը և Ս. Հարությունյանը մահափորձի հանգամանքների վերաբերյալ տվել են խոստովանական ցուցմունքներ:

Հանցագործության  շարժառիթները ստուգվում են, քննության ընթացքի  մասին հանրությանը պարբերաբար կտեղեկացվի: Այս մասին տեղեկացնում է ԱԱԾ մամուլի կենտրոնը:

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին Երեւանի Կենտրոն վարչական շրջանում` Տպագրիչների փողոցում, կրակել են ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա, ում կրծքավանդակի վիրավորումով տեղափոխել էին ”Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոն:

Այս փաստով քրեական գործ է հարուցվել 34-305 հոդվածի հատկանիշներով: Նախաքննությունը վարում է ԱԱԾ-ն:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ