10 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ինչը կբյուրեղացնի ՀԱԿ-ը. ՀՅԴ-ն սեփական փորձից է ասում

ՀԱԿ-ի կուսակցություն դառնալու  գաղափարը ՀՅԴ-ական Արմեն  Ռուստամյանի կարծիքով, ստեղծված իրավիճակի արձագանքն է, որովհետեւ ՀԱԿ-ը վաղուց արդեն վեր էր ածվում քառակուսի մարմնի, որտեղ կոնսենսուսի ընդունումը դառնում էր դժվար:

Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամին նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն  Ռուստամյանը: ‘’Սա իրավիճակի համապատաասխան լուծումներից մեկն է’’,-նկատեց Ռուստամյանը` հավելելով, որ ավելի լավ կլինի հստակ նշվի, թե ինչ գաղափարախոսություն կրողները տեղ կունենան այդ կառույցում եւ որոշումներն ինչ սկզբունքով կկայացվեն:

‘’Դա ավելի է բյուրեղացնում կառույցը, դա մեր փորձից եմ ասում’’,-ասաց Արմեն Ռուստամյանը, ով համոզված է, որ որոշումների կայացումն ավելի հեշտ է լինում, երբ քննարկումները  տեղի են ունենում միեւնույն գաղափարական դաշտում:

Արմեն Ռուստամյանն ասաց նաեւ, որ ստեղծված իրավիճակից ընդդիմադիր ուժերը պետք է լուրջ հետեւություններ անեն: Ընդդիմությունը ՀՅԴ-ական պատգամավորի համոզմամբ, պետք է կարողանա միավորվել եւ միասնական օրակարգ ձեւավորել երկիրն այս վիճակից դուրս բերելու եւ ժողովրդի մեջ հույսեր առաջացնելու համար:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ