02 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Համարյա մեկ դար նկարահանվում է … Նարա Շլեպչյանը հոգնել է /ֆոտո/

Հայաստանի ժողովրդական արտիստ Նարա Շլեպչյանը երեկ Արաբկիրում մասնակցում էր ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպմանը:

Henaran.am-ի հետ զրույցում նա ասաց, որ ոչ ոք իրեն չի պարտադրել հանդիպման գալու: Ուղղակի ինքը այդ տարածքում է բնակվում ու հետաքրքիր է` առաջին դեմքից լսել Հայաստանի ապագա տեսլականի մասին: Նկատելով մուտքի մոտ մեծ հերթը` տիկին Նարան նեղսրտեց:

“Ռաիսա Մկտչյանն էլ պիտի գար: Տեսնես ուր է, գոնե փորձենք երկուսով մտնել,-ասաց եւ նկատելով Հանրային ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար Երվանդ Երզնկյանին` ուրախացավ,-լավ, Երվանդի հետ կմտնեմ”,-որոշեց տիկին Շլեպչյանը: Նա չհամաձայնվեց տեսաձայնագրվել: “Համարյա մեկ դար նկարահանվում եմ, նոր դեմքերի գրեցեք, հոգնել եմ”,-խորհուրդ տվեց:

Տիկին Շլեպչյանը, այդուհանդերձ, ասաց, որ “համաձայն է ժողովրդի մեծ մասի կարծիքի հետ”: “Իհարկե, կարծում եմ պետք է աջակցել Սերժ Սարգսյանին, քանի որ աշխատանք կա, փոփոխություն զգացվում է”,-ասաց Նարա Շլեպչյանը` շտապելով դահլիճ մտնել:  

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ